Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ձայնագրման մեծ ստուդիայի աշխատանքային վահանակը. կարգավորիչների յուրաքանչյուր խումբ կարգավորում է գրանցման առանձին ձայնուղիների հնչողությունը: Պատկերվածը 64-ձայնուղիանոց ստուդիա է: Այստեղ առանձին-առանձին կատարվում է 64 ձայնուղու նմանակային գրանցումը: Ստուդիայում ձայնուղու թվանշանային գրանցումը ցուցադրվում է համակարգչի էկրանի վրա և կարգավորվում ստեղնաշարի օգնությամբ:
Ձայնա- և տեսագրությունը հնչյունների ու պատկերների գրանցման եղանակ է՝ հետագայում դրանք վերարտադրելու, լսելու և դիտելու համար: Սովորաբար երաժշտությունը և հնչյունային ծրագրերը ձայնագրում են ձայներիզների կամ պնակիտների (հոծ սկավառակ), իսկ ֆիլմերը՝ տեսաերիզների վրա: Բարձրորակ ձայնա- և տեսագրությունները կատարվում են հատուկ սարքերով հանդերձված ստուդիաներում, իսկ սովորական ձայնա- և տեսագրություններ կարելի է կատարել նաև տանը՝ մագնիտոֆոնով կամ տեսախցիկով:
Դուք գիտեք, որ ձայնը հաղորդվում է ձայնական ալիքների, իսկ պատկերը՝ լույսի միջոցով: Ուստի գրանցման էությունն այդ ձայնական ալիքներն ու պատկերները պահպանելն ու վերարտադրելն է: Այդ նպատակով հնչյուններն ու պատկերները վերածում են էլեկտրաազդանշանների և այդ ձևով գրանցում ժապավենի մագնիսուղու կամ պնակիտի մակերևույթի մանր փոսիկների վրա: Այնուհետև տեսամագնիտոֆոնը, նվագարկիչը կամ համակարգիչը ձայնագրությունը կամ տեսագրությունը կրկին վերածում են հնչյունների ու պատկերների, որոնք և մենք լսում ու տեսնում ենք: 

Ձայնա- և տեսագրությունը 
մագնիսական ժապավենի
և պնակիտի վրա
Ձայներիզի կամ տեսաերիզի մագնիսական ժապավենը պատված է միլիոնավոր մանրիկ մագնիսական մասնիկներով: Միկրոֆոնից կամ տեսախցիկից ստացված էլեկտրաազդանշանի ուժգնությանը համապատասխան՝ ձայնագրող կամ տեսագրող սարքի գլխիկը այդ մանրիկ մասնիկները մագնիսացնում է տարբեր ինտենսիվությամբ: Այս եղանակով մագնիսական ազդանշանը գրանցվում և պահվում է:
Պնակիտի վրա ձայնագրությունը գրանցվում է` նրա ձայնուղիներում միլիոնավոր մանր փոսիկներ անելով: Պնակիտը նվագարկելիս տեղի է ունենում հակառակ գործողությունը՝ նվագարկիչի լազերային ճառագայթը հաջորդաբար սահում է այդ փոսիկների վրայով և վերարտադրում ձայնը: 
Երաժշտական ձայնագրությունների մեծ մասը կատարվում է տարածական (ստերեո) ռեժիմով: Դա նշանակում է, որ ձայնագրվում է երաժշտության տարբեր բաղադրիչներ պարունակող երկու տարբերակ: Ձայներիզի կամ պնակիտի նվագարկման ժամանակ ձայնագրության մասերը հնչում են տարբեր բարձրախոսներից և, իրար գումարվելով, առաջացնում են տարածականության էֆեկտ:

Նմանակային (անալոգ) և
թվանշանային գրանցում
Գոյություն ունի ձայնա- և տեսագրության 2 եղանակ՝ նմանակային և թվանշանային: Նմանակային ձայնագրությունը միկրոֆոնով կամ տեսախցիկով ստեղծված էլեկտրաազդանշանների անմիջական պատճենը կամ պատկերն է, որն արձանագրվում է մագնիսական ժապավենի վրա: Մինչև վերջերս բոլոր ձայնագրությունները միայն նմանակային էին: Դրանց թերությունն այն է, որ պատճենահանելիս ձայնագրությունները կարող են աղավաղվել:
Թվանշանային գրանցման դեպքում ազդանշանը կոդավորվում է՝ վերածվում 2-ական թվերի հաջորդականության: Դա կատարվում է այսպես կոչված նմանակաթվանշանային կերպափոխիչով: Վերջինս նմանակային ազդանշանի ինտենսիվությունը գրանցում է 2-ական կոդով (որը կազմված է 0 և 1 թվանշաններից): Ստացված թվանշանների երկար շարքը կոչվում է թվանշանային ազդանշան: Թվանշանային գրանցումը գործնականում չի աղավաղվում և կարող է բացարձակ ճշտությամբ պատճենահանվել և վերարտադրվել:
Պնակիտի վրա կատարված ձայնագրությունները միայն թվանշանային են, նրա ձայնուղիների վրայի մանրագույն կետիկները համապատասխանում են 1 թվանշաներին, կետազուրկ գոտիները՝ 0-ներին: Մագնիսական ժապավենի վրա գրանցումը կատարվում է նմանակային և թվանշանային եղանակներով:

Ձայնագրման ստուդիաներ
Պարզագույն ձայնագրությունը կատարվում է միկրոֆոնով ու մագնիտոֆոնով, սակայն երաժըշտական ստեղծագործությունների բարձրորակ ձայնագրման համար կան հատուկ ստուդիաներ, որտեղ տարբեր ձայների և երաժշտական գործիքների հնչողությունները գրանցվում են տարբեր միկրոֆոններով ու ձայնագրվում  առանձին-առանձին: Յուրաքանչյուր այդպիսի ձայնագրություն կոչվում է ձայնուղի: Երբ տարբեր ձայնուղիները հավաքում են միատեղ, ստացվում է պատրաստի ձայնագրություն:
Նմանակային ձայնագրության ստուդիաներում ձայնուղիները ձայնագրվում են լայն մագնիսական ժապավենի վրա: Թվանշանային ձայնագրության ստուդիաներում ազդանշանը փոխարկվում է թվանշանների և գրանցվում համակարգչում: Այնուհետև հնչյունային ռեժիսորները գրանցված բոլոր ձայնուղիներն իրար են միացնում համակարգչի էկրանի վրա, և ստացվում է ամբողջական ձայնագրություն:
Ձայնագրման 
պատմությունից
   Ձայնագրման առաջին սարքը՝ ձայնագրիչը (ֆոնոգրաֆ), 1878 թ-ին կառուցել է ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը: Այդ սարքում մոմաշերտով պատած գլանիկի երկայնքով շարժվում էր ասեղը, որի տատանումները գլանիկի վրա առաջացնում էին ձայնուղիներ: Ձայնագրման այս եղանակն անվանվեց մեխանիկական, քանի որ այդ ժամանակ էլեկտրոնիկան դեռևս գոյություն չուներ: Հարթ սկավառակները (ձայնապնակները) ի հայտ եկան 1888 թ-ին, իսկ վինիլային ձայնապնակները՝ 1948 թ-ին: Մագնիսական ժապավենը հայտնագործվել է 1930-ական թվականներին, իսկ պնակիտները՝ 1970-ական թվականների սկզբներին: