Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Ձավարեղենը հացահատիկային բույսերի՝ ցորենի, հաճարի, գարու, վարսակի, կորեկի, բրնձի, եգիպտացորենի, հնդկացորենի հատիկներից պատրաստված սննդամթերք է, կիսապատրաստուկ:
Հայաստանում ձավար պատրաստում են հիմնականում ցորենից և հաճարից, երբեմն` նաև գարուց՝ սանդում ծեծելու միջոցով հատիկների վրայի թեփը հանելու եղանակով: Ցորենի ձավարի տեսակներն են հում ձավարը (կորկոտ), աղացած հում ձավարը, խաշած և աղացած ձավարը (բլղուր):
Ձավարն արժեքավոր սննդանյութ է, լավ է յուրացվում և ունի բարձր կալորիականություն: Ձավարն ածխաջրերի (հիմնականում՝ օսլայի) և բուսական սպիտակուցների աղբյուր է, պարունակում է քիչ քանակությամբ վիտամիններ ու հանքային աղեր: Ձավարից պատրաստում են շիլաներ, ապուրներ, փլավ, պասուց տոլմա, հարիսա, աղանձ, հատիկ և այլն:
Ներկայումս`  ձավարեղենի զարգացած արդյունաբերական արտադրության պայմաններում, տնայնագործական եղանակով ձավարեղեն քիչ են պատրաստում:
   Հայկական լեռնաշխարհում ձավար պատրաստել են դեռևս էնեոլիթյան-բրոնզեդարյան ժամանակաշրջանում. Շենգավիթից և այլ հնավայրերից հայտնաբերվել են ձավար ծեծելու սանդեր ու վարսանդներ: