Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


ՄԻԱՎ-ի կառուցվածքի սխեման (մեծացված է 200 հզ. անգամ). հարուցիչը թափանցում է արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտներ) մեջ, բազմանում է և քայքայում դրանք, իսկ նրանցից դուրս եկած նոր վիրուսային մասնիկները կրկնում են ամբողջ փուլը:
ՁԻԱՀ
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը հիվանդություն է. առաջանում է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ախտահարվելիս:
ՄԻԱՎ-ը ՌՆԹ և ֆերմենտներ պարունակող վիրուս է, որի արտաքին մակերևույթը ծածկված է ելուստներով կամ սեպերով, որոնք կապվում են մարդուն հիվանդություններից պաշտպանող արյան սպիտակ մարմնիկների հետ: Վերջիններս կատարում են հիվանդության հարուցիչների հայտնաբերման ու ոչնչացման գործառույթ և մարդու իմունային համակարգի կարևորագույն բաղադրամասն են: ՄԻԱՎ-ը քայքայում է արյան սպիտակ մարմնիկները և այդպիսով թուլացնում իմունիտետը: Դա նշանակում է, որ ՁԻԱՀ-ով հիվանդ մարդիկ թոքաբորբով ավելի հաճախ են հիվանդանում, քան մյուսները, և ավելի դժվար են առողջանում: ՄԻԱՎ-ը ապրում է արյան մեջ: Այն տարածվում է սեռական ճանապարհով կամ նույն ներարկիչով մի քանի մարդկանց (որոնց մեջ կարող է լինել և ՁԻԱՀ-ով հիվանդ) դեղապատրաստուկ կամ թմրանյութ ներարկելու, հիվանդի օրգաններն առողջին փոխպատվաստելու, նաև հիվանդի արյունն առողջին փոխներարկելու պատճառով, ուստի դոնորական օրգաններն ու արյունն անպայման պետք է ստուգվեն: Սակայն ՁԻԱՀ-ով հիվանդի հետ նույն օդը շնչելը կամ նրան հպվելը վարակիչ չեն:
ՄԻԱՎ-վարակի և ՁԻԱՀ-ի աշխարհավարակը (պանդեմիա) մարդկության պատմության մեջ առավել կործանարար համաճարակներից է: 1981–2006 թթ-ին ՄԻԱՎ-վարակի և ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 25 մլն մարդ (զուր չէ, որ այն անվանում են «XX դարի ժանտախտ»): Միայն 2006 թ-ին ՄԻԱՎ-ը մոտ 2,9 մլն մարդու մահվան պատճառ է դարձել, իսկ 2007 թ-ի նախաշեմին Երկրի բնակչության 0,6%-ը ՄԻԱՎ-վարակակիր էր: Վարակվածների ընդհանուր թվի 2/3-ը ապրում է Աֆրիկայում՝ Սահարայից դեպի հարավ: ՁԻԱՀ-ի դեմ դեռևս լիարժեք դեղանյութ չի ստեղծվել, սակայն բնակչության շրջանում վարակի հավանականությունը կարելի է նվազեցնել համապատասխան գիտելիքների տարածման և հիգիենայի կանոնները պահպանելու միջոցով:
Այժմ ամբողջ աշխարհում ինտենսիվ աշխատանքներ են կատարվում ՄԻԱՎ-ի դեմ վակցինաների որոնման ուղղությամբ: Արդեն կան պատրաստուկներ (օրինակ` ազիդոթիմիդինը), որոնք կարող են դանդաղեցնել մահաբեր վիրուսի տարածումը: Սակայն, հակառակ դրան, մեծ արագությամբ աճում է նաև            ՁԻԱՀ-ով հիվանդների թիվը, ինչը յուրաքանչյուր անհատից պահանջում է առավելագույն սթափություն սեռական կյանքում (պատահական սեռական կապերի բացառում, սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործում) և սանիտարահիգիենային կանոնների խստիվ պահպանում: ՀՀ-ում ՄԻԱՎ-վարակի կանխարգելման միջոցառումների պլանավորման և իրագործման աշխատանքները համակարգում է առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի հսկողության և կանխարգելման հանրապետական կենտրոնը (հիմնվել է 1989 թ-ի նոյեմբերին):
  •  ՁԻԱՀ-ն առաջին անգամ գրանցվել է 1981 թ-ին ԱՄՆ-ում: 1983 թ-ին ֆրանսիացի և ամերիկացի գիտնականները միմյանցից անկախ հայտնաբերել են ՄԻԱՎ-ը և բացահայտել նրա պատճառագիտական դերը: Այնուհետև այն հայտնաբերվել է 187 երկրում: Ավելի հաճախ հանդիպում է կյանքի անբարենպաստ պայմաններ և բժշկական սպասարկման ցածր մակարդակ ունեցող երկրներում: