Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պրժևալսկու ձիեր
Բուդյոնովյան ձի
Ռուսական ծանրաքաշ
Դոնի հեծկան
Արաբական նժույգ
Ղարաբաղյան ձի
Ձիերը ձիազգիների ընտանիքի միասմբակավոր կենդանիներ են: Խոշոր են (իրանի երկարությունը մինչև 2,5 մ է, մնդավի բարձրությունը՝ մինչև 1,6 մ), վերջույթները՝ երկար, զարգացած է միայն միջին մատը (սմբակ): Մազածածկը խիտ է, մազերը՝ կարճ (երկար են միայն պարանոցի վերին և պոչի հատվածներում):
Վայրի ձիերը հանդիպում են Ասիայի և Աֆրիկայի տափաստաններում, կիսաանապատներում և անապատներում (Եվրոպայում բնաջնջվել են): Ապրում են երամակներով: Հայտնի է 8 տեսակ՝ խմբավորված 4 ենթասեռի մեջ. իսկական ձիեր (Պրժևալսկու ձի, ընտանի ձիեր, անհետացած տարպան), էշեր, կիսաէշեր (կուլաններ) և վագերաձիեր: Պահպանված վայրի տեսակների գլխաքանակը խիստ սահմանափակ է և վերցված է պահպանության տակ: Ձին ընտելացվել է 5–6 հզ. տարի առաջ Ասիայում:
Ընտանի ձիերը տարածված են գրեթե բոլոր երկրներում: Մարդը հնագույն ժամանակներից կատարելագործել է ձիերի որակական հատկանիշները և ստեղծել է 200 տարբեր ցեղեր՝ միավորված 3 հիմնական տիպերում (հեծկաններ, լծկաններ և ծանրաքարշներ): Առավել հայտնի են անգլիական զտարյուն արագավազները, նորֆոլկյան վարգունները, շայրի, սուֆոլկի, կլեյդեսդալյան ծանրաքարշները, ամերիկյան վարգունները, արաբական ձին, տարբեր երկրներում տարածված բրաբանսոնները, արդենները, Ռուսաստանի օռլովյան վարգունները, Դոնի հեծկանները, ԽՍՀՄ բուդյոնովյանը, թերեքյանը, կաբարդինյանը, լիտվական ու լատվիական լծկանները, խորհրդային ծանրաքարշները և այլն: 
Այդ ձիերի մնդավի բարձրությունը 50–185 սմ է: Սեռահասուն են դառնում 1,5 տարեկանում: Հղիությունը տևում է մոտ 11 ամիս: Կաթնատվությունը 11–15 լ է: Ապրում են 25–30 տարի: 
Ընտելացած ձին երկար ժամանակ եղել է մարդու մշտական օգնականը երկրագործական ու փոխադրական աշխատանքներում և կարևոր դեր է խաղացել բանակում: XX դարի 1-ին կեսին գյուղատնտեսական արտադրության մեքենայացման և փոխադրամիջոցների զարգացման հետևանքով աշխարհում (հատկապես՝ բարձր զարգացած երկրներում) ձիերի գլխաքանակը կրճատվել է գրեթե կրկնակի անգամ: Սակայն շատ երկրներում բանող ձիեր դեռևս օգտագործվում են: Մեծ քանակությամբ ձիեր բուծվում են նաև ձիասպորտի և զբոսաշրջության զարգացման, միս ու կումիս ստանալու, բժշկության և անասնաբուժության մեջ գործածվող շիճուկներ ու պատրաստուկներ արտադրելու նպատակով:
Հայաստանում հայտնի է Ղարաբաղյան ձին. լեռնային հեծկան ձիերի ցեղ է, որն ստեղծվել է հնագույն ժամանակներում՝ ժողովրդական ընտրասերմամբ (պարսկական, թուրքմենական հնագույն, հետագայում՝ նաև արաբական ձիերի ցեղերի ներազդմամբ)` Կուր և Արաքս գետերի միջև ընկած տարածքում: Հայոց այրուձիի կազմում հայտնի էր որպես լավագույն հեծկան: Արտահանվել է Իրան, Ֆրանսիա, Լեհաստան և այլ երկրներ: Աչքի է ընկնում գեղեցիկ մարմնակազմվածքով, իսկ հեզ վարքագծով նման է արաբական ձիերին: Գլխի շարժումը թեթև է, իրանը՝ ուղիղ: Մնդավի բարձրությունը 145–150 սմ է, իրանի թեք երկարությունը՝ 145–150 սմ: Օգտագործվել է Դոնի, այսրկովկասյան հանրապետությունների, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրների տարբեր ձիերի ցեղերի բուծման և բարելավման նպատակով: Սահմանափակ քանակով բուծվում է ԼՂՀ տարբեր շրջաններում:
Ձիերի երամակ


   Կումիսը թթու կաթնային խմիչք է: Հնուց հայտնի է քոչվոր ժողովուրդներին: Պատրաստվում է զամբիկի (հազվադեպ՝ կովի և ուղտի) պաստերացված կաթի  խմորմամբ: Պատրաստի կումիսը փրփրուն ըմպելիք է՝ սպիրտի հոտով ու համով: Պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, շաքարներ, C, A, D, E, PP և B խմբի վիտամիններ, ֆոսֆոր և կալցիում: Բնական կումիսը (զամբիկի կաթից) կիրառվում է կումիսաբուժության մեջ: Կումիսն ունի ընդհանուր կազդուրիչ ազդեցություն, բարձրացնում է նյութափոխանակությունը, լավացնում սննդի մարսելիությունը և յուրացումը: Այն նշանակվում է թոքերի և ավշագեղձերի տուբերկուլոզի բուժման ժամանակ, նաև քրոնիկական թոքաբորբերի, բարակ աղիների, ստամոքսի բորբոքումների և այլ դեպքերում: Կումիսագործությունը զարգացած է Ասիայի (հատկապես` Միջին Ասիայի), Մերձավոր և Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի երկրներում: