Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սովորական ձմերուկ. 1. ընձյուղը՝ ծաղիկներով ու տերևներով, 2. պտուղները 
Ձմերուկը դդմազգիների ընտանիքի միամյա կամ բազմամյա բույս է: Հայտնի են 1 վայրի՝ տարածված Աֆրիկայի, Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի և Ավստրալիայի անապատներում, և 2 մշակովի (սեղանի ու կերային) տեսակներ: Ջերմասեր է, լավ աճում է խամ ու խոպան, ավազախառը հողերում: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է: ՀՀ-ում (հիմնականում՝ Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝ սեղանի ձմերուկը:
Միամյա է: Արմատը լավ ճյուղավորված, ցողունը` մագլցող, երկարությունը՝ 3–4,5 (և ավելի) մ: Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված: Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն: Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6–18  (առավելագույնը՝ 30) կգ: Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով ու տարբեր լայնության զոլերով: Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին: Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն: Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլ նյութեր: Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), արհեստական մեղր` նարդեկ, եփելու համար: Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր: 
Վայրի ձմերուկը ՀՀ-ում հանդիպում է միայն Սյունիքի մարզում՝ Մեղրիի մոտակայքում, աճում է ժամանակավորապես խոնավացած ավազաճլաքարոտ հողերում. գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
Ձմերուկ մշակում են ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Իրանում, Հնդկաստանում, Հարավարևելյան Եվրոպայի երկրներում, Ռուսաստանում, Կուբայում  և այլուր: