Այբուբեն
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
Արագ Որոնում


Արտյուշենկոյի  ձնծաղիկը
Ձնծաղիկը (ձմեռնածաղիկ, սպիտակածաղիկ) շքանարգիզազգիների ընտանիքի կարճ, սոխուկավոր բազմամյա խոտաբույս է՝ վեգետացիայի կարճ շրջանով:
Հայտնի է մոտ 20 տեսակ` տարածված Փոքր Ասիայում, Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Կովկասում, 1 տեսակը` Լիբանանում: Աճում է հիմնականում նախալեռնային և լեռնային անտառներում կամ բարձրլեռնային մարգագետիններում:
ՀՀ-ում հանդիպում է 3 տեսակ՝ ալպիական, անդրկովկասյան և Արտյուշենկոյի ձնծաղիկները:
Տավուշի մարզում աճում է ստորին լեռնային գոտում՝ կաղնու-բոխու անտառներում (1100մ բարձրություններում): Անդրկովկասյան բնաշխարհիկներ են:
Տերևները մեծ մասամբ երկուսն են, գծաձև: Ծաղիկները մեկական են, խոնարհված: Ծաղկում է վաղ գարնանը: Պտուղը տուփիկ է: Որոշ տեսակներ (այդ թվում՝ ՀՀ-ում աճող) դեղաբույսեր են. պարունակում են ալկալոիդներ:
Ալպիական և անդրկովկասյան տեսակները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: 
Հաճախ ձնծաղիկ են անվանում նաև վաղ գարնանը ծաղկող որոշ բույսերի (մկնասոխ, հողմածաղիկ և այլն), որոնք կարգաբանական տեսակետից ձնծաղիկի հետ կապ չունեն: