Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Սենտ Ջոնս
Տարածքը՝ 
442,6 կմ2
Բնակչությունը՝ 
63,9 հզ.
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
արևելակարիբյան դոլար
Այս պետությունը գտնվում է Վեստ Ինդիայում՝ Փոքր Անտիլյան կղզիների խմբում: Զբաղեցնում է երեք փոքր կղզիներ՝ Անտիգուա, Բարբուդա և Ռեդոնդա: Անտիգուան հայտնաբերել է Ք. Կոլումբոսը 1493 թ-ին: Այն ամենամեծն է (280 կմ2), մակերևույթը լեռնային է՝ շրջապատված բուստային խութերով: Բարբուդան (160 կմ2) ունի բուստային ծագում, իսկ Ռեդոնդան բնական արգելոց է և բնակեցված չէ:
1493 թ-ից եղել է Իսպանիայի, 1632 թ-ից՝ Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն  ձեռք է բերել 1981 թ-ի նոյեմբերին: Բրիտանացիներն այստեղ աշխատելու համար Աֆրիկայից բերել են նեգր ստրուկներ, որոնց սերունդներն էլ այժմ կազմում են երկրի բնակչության մեծամասնությունը:
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են շաքարեղեգ, բամբակենի, ցիտրուսներ: Երկրին որոշակի եկամուտներ է բերում օտարերկրյա զբոսաշրջությունը: