Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Քինգսթոն
Տարածքը՝ 
11,5 հզ. կմ2
Բնակչությունը՝  
2,7 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝  
ճամայկայական դոլար
Ճամայկան պետություն է Վեստ Ինդիայում՝ Կարիբյան ծովում: Զբաղեցնում է Ճամայկա և հարակից մանր կղզիները: Բրիտանական համագործակցության անդամ է: 
Կղզու մակերևույթն զբաղեցնում է 500–1000 մ բարձրության սարավանդը: Արևելքում Բլու Մաունթին (Կապույտ լեռ) լեռներն են, որոնք աստիճանաբար ձուլվում են առափնյա դաշտավայրին: Հաճախակի են երկրաշարժերը: Կան բոքսիտների (պաշարներով աշխարհում 5-րդն է), մարմարի, կրաքարի պաշարներ:
Կլիման արևադարձային է: Գերակշռում են սավաննաներն ու մշտադալար անտառները: Կենդանական աշխարհն աղքատ է:
Ճամայկա կղզին 1494 թ-ին հայտնաբերել է Ք. Կոլումբոսը և անվանել Սանտյագո: Հետագայում հնդկացիները կղզուն տվել են Հայմակա (Աղբյուրների կղզի) անվանումը, ապա՝ Ճամայկա: Կղզին 1509 թ-ին զավթել է Իսպանիան, 1670 թ-ին՝ Մեծ Բրիտանիան: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1962 թ-ին:
Բնակչության 90 %-ը ճամայկացիներ են: Խոշոր քաղաքներն են Քինգսթոնը, Սպանիշ Թաունը, Պորտմորը: 
Ճամայկայի մայրաքաղաք Քինգսթոնը
Ճամայկայի տնտեսության առաջատար ճյուղը բոքսիտների արդյունահանումն է: Կան սննդի, կարի, կաշվի-կոշիկի, նավթավերամշակման, մետաղամշակման ձեռնարկություններ:
Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսը շաքարեղեգն է, մշակում են նաև ադամաթուզ, կակաո, սրճենի, եգիպտացորեն, ցիտրուսներ և այլն:
Երկրին նկատելի եկամուտներ է բերում հյուրեկ զբոսաշրջությունը: