Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ալիքային ճառագայթման մեծ մասը պատկանում է էլեկտրամագնիսական ալիքների նույն ընտանիքին: 
Այս սխեմայում պատկերված են այդ ճառագայթման տարբեր տեսակները:
Ճառագայթումն էներգիայի տեղափոխության տարատեսակ է: Ճառագայթման էներգիայի որոշ տեսակներ, օրինակ՝ ռադիոազդանշաններն ու լույսը, տարածության մեջ տեղաշարժվում են ալիքներով (հաճախ՝ անտեսանելի): Ճառագայթման այլ տեսակներ մանրագույն մասնիկներ են, որոնք վիթխարի արագություններով դուրս են ժայթքում ատոմից: Ողջ Տիեզերքում տարածվող տիեզերական ճառագայթները բաղկացած են այդպիսի մանրագույն մասնիկներից:
Ճառագայթում առաջանում է Տիեզերքում կատարվող տարբեր շարժընթացների (օրինակ՝ պայթյունի, միջուկային ռեակցիաների և այլն) և առանձին նյութերի տրոհման հետևանքով: Այն նյութերը, որոնք տրոհվում են ճառագայթելով, կոչվում են ճառագայթաակտիվ:
Որպես ճառագայթաակտիվ նյութերի օրինակ կարող է ծառայել ատոմային էլեկտրակայանների ռեակտորներում օգտագործվող վառելանյութը: 

Ճառագայթաակտիվություն
Ճառագայթաակտիվ նյութերի բաղադրության մեջ մտնող ատոմները մանրագույն ենթաատոմական մասնիկներ ճառագայթելու հետևանքով, որպես կանոն, փոխարկվում են այլ ատոմների: Գոյություն ունի ենթաատոմական մասնիկների 2 տեսակ՝ ալֆա-մասնիկներ և բետա-մասնիկներ: Առաջիններն ավելի դանդաղ են շարժվում, որովհետև ծանր են և ավելի մեծ էներգիա են կրում: Ալֆա-մասնիկները հեշտությամբ կորցնում են իրենց էներգիան. դրանց կարելի է կանգնեցնել պարզապես թղթի հաստ թերթով: Բետա-մասնիկներն անհամեմատ թեթև են և կարող են անցնել նույնիսկ ալյումինի թիթեղի միջով:
Ճառագայթաակտիվ նյութերն արձակում են նաև գամմա-ճառագայթներ: Դրանք կարճալիք էլեկտրամագնիսական ալիքներ են և կարող են թափանցել նույնիսկ մի քանի սանտիմետր հաստության կապարի շերտի միջով: Գամմա-ճառագայթները սահմանակից են ռենտգենյան ճառագայթներին (էլեկտրամագնիսական ալիքների սանդղակում):

Ճառագայթման վտանգները
Երկրի ընդերքում գտնվող ճառագայթաակտիվ նյութերը մշտապես արձակում են ոչ մեծ քանակներով միջուկային ճառագայթում: Այս երևույթը կոչվում է ֆոնային ճառագայթում: Որպես կանոն՝ այն ոչ մի վնաս չի հասցնում մարդկանց: Սակայն ճառագայթման մեծ քանակությունը կարող է վտանգավոր լինել: Օրինակ՝ բնական ճառագայթաակտիվ ռադոն գազը որոշ վայրերում դուրս է թափանցում Երկրի ընդերքից և երբեմն կուտակվում է բնակարաններում: Այդպիսի դեպքերում այդ գազի կուտակումներից ազատվելու համար հարկ է լինում գործի դնել հատուկ պոմպեր: 
Միջինից բարձր ճառագայթաակտիվություն ունեն այն տեղանքները, որտեղ կան ճառագայթաակտիվ նյութերի հոսքեր:
Ճառագայթումից խուսափելու նպատակով միջուկային էներգիական կայանքներում (ատոմակայաններում և այլուր) ճառագայթաակտիվ նյութերը շրջափակում են բետոնե հաստ պատերով: Եթե այդպիսի կայանքում լուրջ վթար տեղի ունենա, ապա ճառագայթաակտիվ գազն ու փոշին կթափանցեն շրջակա միջավայր և կաղտոտեն խմելու ջրի ու սննդի պաշարները: Այդ ճանապարհով տարածված ճառագայթումը կարող է քաղցկեղային հիվանդությունների պատճառ դառնալ նույնիսկ բազմաթիվ տարիներ անց:
Մարդու օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսաղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) ճառագայթաակտիվ տարրերի ազդեցությամբ (ճառագայթահարմամբ) կարող է առաջանալ ճառագայթային հիվանդություն, որի դեպքում ախտահարվում են արյունաստեղծ օրգանները, նյարդային և ստամոքսաղիքային համակարգերը:
Բժիշկները երբեմն միջուկային ճառագայթումը կիրառում են քաղցկեղային ուռուցքները ոչնչացնելու համար:

Ճառագայթաակտիվության 
հայտնաբերման պատմությունից
Անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Կլերկ Մաքսվելը 1873 թ-ին կանխագուշակել է լույսի նմանվող, անտեսանելի ճառագայթման գոյությունը: Հենրիխ Հերցը 1888 թ-ին հայտնաբերել է ռադիոալիքները և հաստատել Մաքսվելի կանխագուշակությունը: 1895 թ-ին Վիլհելմ Ռենտգենը հայտնագործեց ճառագայթման նոր տեսակ, որը հետագայում անվանվեց ռենտգենյան ճառագայթում: 1896 թ-ին Անրի Բեքերելը հայտնաբերեց, որ ուրանն արձակում է անտեսանելի ճառագայթներ, որոնք լուսարկում են լուսանկարչական թիթեղը: Այս երևույթը նա անվանեց ճառագայթաակտիվություն: Այդ նույն ժամանակ Մարիա Սկլադովսկայա և Պիեռ Կյուրիները հայտնագործեցին 2 ճառագայթաակտիվ տարրեր, իսկ ավելի ուշ Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիները հայտնագործեցին արհեստական ճառագայթաակտիվությունը: