Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գեղուհի
Սլաքիկ
Տափակ ճպուռ
Ճպուռները կազմում են գիշատիչ միջատների առանձին կարգ: Տարածված են հատկապես արևադարձային և խոնավ մերձարևադարձային գոտիներում: Հայտնի է շուրջ 4,5 հզ., ՀՀ-ում՝ 52 տեսակ: Առավել տարածվածներից են սլաքիկները, գեղուհիները և թիակիկները՝ հիմնականում լեռնային ուղղաձիգ գոտիներում, մասամբ՝ հարավային շրջաններում:
Խոշոր միջատներ են՝ բարեկազմ, փայլուն, երկարացած մարմնով, երկար փորիկով (14–120մմ): Գլուխը խոշոր է, շարժուն, ֆասետային աչքերը գրավում են գրեթե ամբողջ գլուխը: Բերանը կրծող տիպի է: Ունեն 2 զույգ նույնանման կառուցվածքով, խիստ ջղավորված թափանցիկ թևեր (10–94մմ): Ձվադրում են հողում, ջրում, ջրային բույսերի հյուսվածքներում: Զարգանում են ոչ լրիվ կերպարանափոխությամբ (բացակայում է հարսնյակի փուլը): Թրթուրները
Ճպուռն ամենաարագ թռչող միջատն է. նա սլանում է գետերի ու լճակների վրայով՝ որսալով մոծակներ և այլ միջատներ:
նույնպես գիշատիչ են. սնվում են ջրային միջատների թրթուրներով, երբեմն հարձակվում են մատղաշ ձկների վրա: Նրանց շատակերությունը չափազանց օգտակար է. շատ վնասատու միջատներ են ոչնչացնում՝ թռչելով անտառային կածանների, բացատների ու անտառեզրերի վրայով: Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ: Ճպուռները նաև վտանգավոր են. կարող են տարածել ընտանի թռչունների հիվանդություններ (օրինակ՝ պրոտոգոնիմոզ):
Դեղին ճպուռ



  • Դժվար է պատկերացնել, որ ճպուռը, այդքան փոքրիկ լինելով, աշխարհի ամենաշատակեր էակն է. շերեփակոթ ճպուռը, օրինակ, 2 ժամում կարող է ուտել 40 ճանճ, մոծակ կամ մժեղ: Իսկ եթե նա առյուծի չափ մեծ լիներ, ապա նման ախորժակով մի ամբողջ կով կուտեր: