Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


1480 թ., Տրաս ուժ 
Մոնտիշ, Պորտուգալիա
 1521 թ., Սերու կղզի, Ֆիլիպինյան կղզեխումբ

Ֆ. Մագելանը կատարել է առաջին շուրջերկրյա նավարկությունը, ապացուցել,  որ Համաշխարհային օվկիանոսը միասնական է:
Պորտուգալացի ծովագնաց  Ֆ. Մագելանը 1505–12թթ-ին մասնակցել է պորտուգալական արշավախմբերին: Նա համոզված էր, որ Հարավային ծովի և Ատլանտյան օվկիանոսի միջև կա մի նեղուց, այսինքն՝ ավելի կարճ ճանապարհ, որն Իսպանիան կկապեր Հնդկաստանի և Համեմունքների կղզիների (Ինդոնեզիա) հետ:
Այդ նպատակով իսպանական Կառլոս I թագավորի հովանավորությամբ 1519 թ-ի սեպտեմբերի 20-ին Մագելանի ղեկավարած 5 նավից («Տրինիդադ», «Սան Անտոնիո», «Սանտ Յագո», «Կոնսեպսիոն», «Վիկտորիա») բաղկացած արշավախումբն ուղևորվեց դեպի արևմուտք: Կտրելով Ատլանտյան օվկիանոսը՝ հայտնաբերեց մի շարք կղզիներ ու հասավ Հարավային Ամերիկայի ափերը՝ Լա Պլատայի գետաբերան: Անցնելով Հարավային Ամերիկան Հրո Երկիր կղզուց բաժանող իր իսկ հայտնագործած նեղուցով (հետագայում կոչվեց Մագելանի նեղուց)՝ կտրեց Խաղաղ օվկիանոսը (17.000 կմ) և նավարկեց դեպի Ֆիլիպինյան կղզիներ: Տեղացիների հետ ընդհարման ժամանակ, սակայն, Մագելանը սպանվեց: Ամբողջ արշավախմբից Իսպանիա վերադարձավ միայն «Վիկտորիա» նավը՝ անցնելով Հնդկական օվկիանոսն ու շրջանցելով Աֆրիկան: Այդպես կատարվեց առաջին շուրջերկրյա նավարկությունը, որը գիտական խոշոր նշանակություն ունեցավ: