Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եթե թղթի վրա լցված մետաղի խարտուքի տակ մագնիս  պահենք, ապա խարտուքի մասնիկները կդասավորվեն մագնիսական ուժագծերը պատկերող դաշտի ձևով:
Ցանկացած մագնիսի մագնիսական ուժագծերը, թվում է, դուրս են գալիս նրա ծայրերում գտնվող 2 կետերից: Դրանց անվանում են մագնիսի բևեռներ, որոնցից մեկը հյուսիսային բևեռն է, մյուսը՝ հարավային: Երկաթի մետաղական խարտուքը ցույց է տալիս մագնիսի ուժագծերը. 
ա. նույնանուն բևեռները վանում են իրար, 
բ. տարանուն բևեռները ձգում են իրար:
Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ նույնիսկ տանը մեզ ամենուրեք շրջապատում են մագնիսներ: Դրանցից մի քանիսը փակ են պահում սառնարանի ու պահարանի դռները, մյուսները թաքնված են դռան զանգի և հեռախոսի մեջ: 
Մագնիսները ձգում են երկաթը, նիկելը, կոբալտը և էլի ուրիշ մետաղներ: Սակայն կան բազմաթիվ մետաղներ (օրինակ՝ պղինձը, ալյումինը, արույրը, անագը, արծաթը, կապարը և այլն), որոնց մագնիսները չեն ձգում:
Եթե մագնիսի մոտ դնենք պողպատե ասեղ, այն կմագնիսանա և մագնիսացած կմնա, եթե նույնիսկ հիմնական մագնիսը հեռացնենք: Մագնիսի մոտ դրված երկաթե մեխը նույնպես մագնիսանում է, սակայն մագնիսը հեռացնելիս, ի տարբերություն պողպատե ասեղի, մեխը կորցնում է իր մագնիսական հատկությունները: Մագնիսական հատկությունները պահպանող մագնիսներն անվանում են հաստատուն մագնիսներ: Դրանց մեծ մասը պատրաստվում է պողպատից կամ համաձուլվածքներից: Յուրաքանչյուր մագնիս ունի 2 բևեռ՝ հյուսիսային և հարավային: Մագնիսները ձգում են նաև միմյանց. մի մագնիսի հյուսիսային բևեռը ձգում է մյուսի հարավային բևեռին, և հակառակը: Այսպիսով, 2 մագնիսների տարանուն բևեռները ձգում են իրար, իսկ նույնանունները՝ վանում: Ցանկացած մագնիս ունի անտեսանելի ուժագծեր, որոնք դուրս են գալիս նրա 2 ծայրերում գտնվող բևեռներից:

Ինչպես են գործում մագնիսները
Մագնիսական կողմնացույց
    Եթե հոսանք անցնի կոճին փաթաթված հաղորդալարի գալարով, ապա այն կդառնա թույլ էլեկտրամագնիս: Պարզվում է, որ է՜լ ավելի թույլ՝ հյուլեաչափ էլեկտրամագնիսներ կան նաև յուրաքանչյուր ատոմում: Երկաթում կամ պողպատում և դրանց նման այլ նյութերում յուրաքանչյուր ատոմ մի փոքրիկ մագնիս է: Սովորական վիճակում այդ «ատոմական մագնիսները» տարբեր կողմեր են ուղղված, ուստի նրանք փոխադարձաբար իրար մարում են: Երբ որևէ առարկա մագնիսանում է, նրա ատոմները շրջվում և ընդունում են նույն ուղղությունը, և առարկան վերածվում է մի մեծ մագնիսի: Մագնիսի շրջապատի տարածությունը, որտեղ գործում է մագնիսի ձգելու կամ վանելու հատկությունը, անվանում են մագնիսական դաշտ: