Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Անտանանարիվու
Տարածքը՝  
587 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
19,1 մլն
Պետական լեզուները՝ 
մալգաշերեն, 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
արիարի
Լեմուրները Մադագասկարի բնաշխարհիկներից են:
Մադագասկարի Հանրապետություն
Մադագասկար պետությունը գտնվում է Հնդկական օվկիանոսի արևմտյան մասում` Մադագասկար կղզու և հարակից կղզիների վրա: Այն Աֆրիկա մայրցամաքից բաժանվում է Մոզամբիկի նեղուցով: Կղզու մեծ՝ արևելյան մասը լեռնային է, առավելագույն բարձրությունը՝ 2876մ (Մարուտանանա լեռ), իսկ արևմտյան ափերին տարածվում են դաշտավայրերը: Կլիման հյուսիսում մերձհասարակածային է, հարավում՝ արևադարձային: Գետերը ջրառատ են, սահանքավոր: Կղզու արևելյան խոնավ շրջաններում տարածված են մշտադալար անտառները, արևմուտքում՝ սավաննաները և չոր տափաստանները: Մայրցամաքից վաղ մեկուսացման պատճառով կղզում շատ են բուսական (էբենոս, սանդալենի) և կենդանական (լեմուրներ, միջատակեր տենրեկներ)  բնաշխարհիկները: Աֆրիկա մայրցամաքին բնորոշ շատ կենդանիներ Մադագասկարում չեն հանդիպում: 
Կղզու առաջին բնակիչները եղել են ինդոնեզացիները, պոլինեզացիները, ավելի ուշ՝ բանտու ցեղերը և արաբները: 
XIV դարում Մադագասկարի կենտրոնում կազմավորվել է Իմերինա պետությունը, XVI–XVII դարերում՝ ևս մի շարք փոքր պետություններ, որոնք XIX դարում միավորվել են կենտրոնացած պետության՝ Մալգաշական թագավորության մեջ: Դեռևս XVI դարից կղզում տիրապետություն հաստատելու համար պայքարել են պորտուգալացիները, անգլիացիները, ֆրանսիացիները: 1883թ-ից կղզին եղել է ֆրանսիական գաղութ: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:
Ներկայումս բնակչության 99 %-ը մալգաշներ են: 
Խոշոր քաղաքներն են Անտանանարիվուն, Ֆիանարանցուան, Տուամասինան, Անցիրաբեն:
Մադագասկարի մայրաքաղաք Անտանանարիվուն
    Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Մշակում են բրինձ, բամբակենի, սրճենի, մանիոկ, սորգո, բատատ, համեմունքային բույսեր և այլն: Անասնապահությունը թույլ է զարգացած: Կան պահածոների, շաքարի, ծխախոտի արտադրության ձեռնարկություններ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ:
Զարգացած են փայտե, հյուսածո իրերի պատրաստումը, ջուլհակությունը: