Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ճիշտ ընտրված սանրվածքը կնոջն ավելի հմայիչ է դարձնում:
Կաթնասունների մեծամասնությունը գրեթե ամբողջությամբ մազածածկ է, մազերն առատ են ու խիտ: Սակայն մազերը կարող են լինել նաև բարակ ու նրբագեղ և աճել մարմնի միայն որոշակի մասերում՝ ինչպես մարդկանց մոտ: 
Խիտ մազածածկը, ինչպիսին է, օրինակ, շներինը, սովորաբար անվանում են մորթի: Բնական մորթուց մուշտակը կազմված է 2 տեսակի բրդից՝ բրդատակի աղվամազից կամ ներքին շերտից և ցցամազերից: Բուրդը և մազերը նպաստում են մարմնի ջերմաստիճանի կանոնավորմանը՝ կանխելով ջերմության անցանկալի կորուստը: Բուրդը կենդանուն տալիս է յուրահատուկ տեսք, քանի որ լինում է զանազան գույների ու երկարության: Մորթու գույնը կարևոր է կենդանիների ինչպես քողարկման, այնպես էլ բազմացման շրջանում՝ «զուգավորման խաղերի» համար: Մազերն ունեն նաև այլ նշանակություն. օրինակ՝ որոշ կաթնասունների համար վիբրիսները (հատուկ բեղիկներ) ծառայում են որպես շոշափելիքի օրգան: Դրանք հատկապես լավ են զարգացած գիշերային կենդանիների մոտ: Ոզնիների և մացառախոզերի մազերը վերափոխվել են փշերի ու ասեղների, որոնք թշնամիներից պաշտպանվելու լավ միջոց են:
Մազերի կառուցվածքը
Մազը կազմված է ցողունից, որն աճում ու բարձրանում է մաշկի մակերևույթից վեր, և մազարմատից, որը տեղակայված է մաշկի հաստության մեջ գտնվող փոքրիկ փոսիկում և պարփակված է հատուկ պարկի (մազապարկ) մեջ: Մազերը կազմված են ծծմբով ու ազոտով հարուստ եղջերային սպիտակուցային նյութից (կերատինից): Աճման մի քանի փուլերից հետո հին մազերը թափվում են, և դրանց տեղն աճում են նորերը: Մարդու գլխին աճող երկար մազերն ապրում են 3–5 տարի: Մազապարկում կողք կողքի տեղադրված ճարպագեղձերի արտադրած նյութը մազերի համար ունի պաշտպանական նշանակություն: Մազերի գույնը պայմանավորված է նրանցում մելանին գունակի պարունակությամբ: Տարիքի հետ գունակի քանակությունը նվազում է, և խանգարվում է նրա բաշխումը: Լինում են նաև գունակազուրկ մազեր, օրինակ՝ լսնամաշկության (ալբինիզմ) դեպքում:
Մարդն օրական կորցնում է միջին թվով 60 մազ. դա մեծ թիվ չէ, քանի որ գլխի վրա աճում է 100 հզ. մազ: Մազերի աճման ու նորերով փոխարինման գործառույթների խանգարումը կարող է հանգեցնել ճաղատության կամ հավելաճի (մազոտություն):


Մազերի խնամքը 
Ճարպոտ մազերն անհրաժեշտ է լվանալ ավելի հաճախակի, քան չոր և բնականոն մազերը: Լվանալու համար ամենալավը 40–45օC ջերմաստիճանի ջուրն է: Ավելի լավ է օգտագործել փափուկ (կալցիումի, մագնեզիումի, երկաթի աղերից զուրկ), եռացրած ջուր կամ բորաքսի (1 լ ջրին՝ 1 թեյի գդալ) թույլ լուծույթ:
Կարճ մազերը սանրում են արմատից դեպի ծայրերը, երկար մազերը՝ ծայրերից՝ սանրն աստիճանաբար վերև տեղաշարժելով: Ավելի լավ է օգտագործել բնական մազից պատրաստած խոզանակ, մազաթափության դեպքում՝ նոսր ատամներով սանր:  Մազերը կարելի է կարճացնել՝ սկսած մանկական տարիքից: Տղաները դեմքի մազերը սափրում են 15–16 տարեկանից: Մազերի աճման արագությունից կախված՝ սափրում են ամեն օր կամ օրընդմեջ:
Մազերը հարդարելու (կտրելու, ներկելու, գանգրացնելու, վարսահարդարիչով մշակելու), հոնքերը և թարթիչները խնամելու նպատակով ստեղծված են բազմաթիվ գեղեցկության սրահներ, վարսավիրանոցներ, առողջության կենտրոններ:
Մազահարդարումը և դիմահարդարումը վերածվել են յուրօրինակ արվեստի. ամեն տարի անցկացվում են վարսավիրների և դիմահարդարների զանազան մրցույթներ: