Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
միապետություն
Մայրաքաղաքը՝  
Պուտրաջայյա
 Տարածքը՝ 
336,8 հզ. կմ2
Բնակչությունը՝  
25,8 մլն
Պետական լեզուն՝  
մալայերեն
Դրամական միավորը՝  
ռինգիտ
Կուալա Լումպուրի կենտրոնի համայնապատկերը
Մալայզիայի Դաշնություն
Մալայզիան պետություն է Հարավարևելյան Ասիայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Զբաղեցնում է Մալակկա թերակղզու հարավային և Կալիմանտան կղզու հյուսիսային մասերը: Հարավչինական ծովով բաժանվում է Արևմտյան (Մալայա) և Արևելյան (Սարավակ ու Սաբահ) մասերի: 
Մալակկա թերակղզու մակերևույթի մեծ մասը ցածր ու միջին բարձրության (1000–2000 մ) լեռներ են: Թերակղզու և Կալիմանտան կղզու ծովափնյա գոտում կան դաշտավայրեր: Երկրի ամենաբարձր կետը (4101 մ) Կինոբալու լեռն է Կալիմանտան կղզում:
Կլիման հասարակածային է, Մալակկա թերակղզու հյուսիսում՝ մերձհասարակածային: Գետային ցանցը խիտ է: Գետերը (Պահանգ, Ռաչանգ, Կինաբատանգա) կարճ են ու ջրառատ: Տարածքի 3/4-ը զբաղեցնում են թանկարժեք ծառատեսակներով մշտադալար անտառները, որոնք խիստ տուժել են անտառանյութի մեծաքանակ մթերման ու արտահանման պատճառով: Կենդանական աշխարհը հարուստ է ու բազմազան (կաթնասուններ՝ 240, թռչուններ՝ 600, կրիաներ՝ 25, մողեսներ՝ 400, ձկներ՝ 1000 տեսակ, և այլն): 
Մալայզիան եղել է Պորտուգալիայի, ապա՝ Մեծ Բրիտանիայի գաղութը: Անկախություն է ձեռք բերել 1957 թ-ի օգոստոսին:
Երկրում բնակվում են մալայացիներ (59 %), չինացիներ (32 %) և հնդիկներ (9 %):
Խոշոր քաղաքներն են Կուալա-Լումպուրը, Ջորջթաունը, Իպոն:
Ներկայումս Մալայզիայի արդյունաբերությունը զարգանում է շատ արագ: Տնտեսական համագործակցություն է հաստատել Ճապոնիայի հետ. իր տարածքում տեղաբաշխել է վերջինիս պատկանող աշխատատար
Մալայզիայում փյունիկյան արմավենիներ աճում են ամենուր:
արտադրություններ (ռադիոտեխնիկական, էլեկտրոնային սարքաշինական, ավտոմեքենաների հավաքման, թեթև արդյունաբերության ձեռնարկություններ): Արդյունաբերության մեջ առաջատարը հանքարդյունահանող (նավթ, գազ, անագ, վոլֆրամ, երկաթ, պղինձ, ոսկի) և վերամշակող ճյուղերն են:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը երկրագործությունն է՝ հատկապես կաուչուկատուների մշակությունը: Մշակում են նաև յուղատու և կոկոսյան արմավենիներ, բրինձ, ծխախոտ, արքայախնձոր և այլն: Զբաղվում են ձկնորսությամբ:
Գյուղական բնակավայրերում մալայացիները տները կառուցում են ցցագերանների վրա՝ փայտից ու հնդկեղեգից, չինացիներն ու հնդիկները՝ գետնին՝ փայտից: Քաղաքներում կան ժամանակակից ոճի կառույցներ:
Տարածված են բրուտագործությունը, հնդկեղեգնյա հյուսածո իրերի պատրաստումը: