Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Լիլոնգվե
Տարածքը՝ 
118 հզ. կմ2
Բնակչությունը՝
13,2 մլն
Պետական լեզուն՝  
անգլերեն, չինյանջա
Դրամական միավորը՝ 
կվաչա
Մալավիի Հանրապետություն
Մալավին Հարավարևելյան Աֆրիկայի փոքր պետություններից է: Բրիտանական համագործակցության անդամ է: Ռելիեֆում տիրապետում են 1000–1500 մ բարձրության սարավանդները, առավելագույնը՝ 3002մ (Մուլանյե լեռ): Կան քարածխի, երկաթի, բոքսիտների պաշարներ:
Կլիման հասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում են Նյասա (Մալավի) լիճը և նրանից սկիզբ առնող Շիրե (Զամբեզիի վտակ) նավարկելի գետը: Տարածված են սավաննաները, հյուսիսում՝ մշտադալար անտառները: Բնորոշ կենդանիներն են աֆրիկական փիղը, ռնգեղջյուրը, վագերաձին: 
XIX դարի 2-րդ կեսին Մալավիում հայտնվել են առաջին եվրոպացիները: 1891 թ-ից երկիրը դարձել է Մեծ Բրիտանիայի պրոտեկտորատ՝ Նյասալենդ անունով: Անկախություն է ձեռք բերել 1964 թ-ի հուլիսի 6-ին: 
Երկրի բնակչությունը պատկանում է բանտու լեզվաընտանիքին, որի 55 %-ը մալավիներ են: 
Խոշոր քաղաքներն են Լիլոնգվեն,  Բլանտայրը, Զոմբան, Մզուզուն:
Մալավին առավելապես գյուղատնտեսական երկիր է: Մշակում են թեյ, բամբակենի, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, գետնանուշ, սորգո, կորեկ և այլն: Անասնապահության զարգացումը խոչընդոտում է ցեցե ճանճը: Զարգացած են արդյունաբերության հանքարդյունահանող (երկաթ և բոքսիտներ) և վերամշակող (գլխավորապես՝ գյուղատնտեսական հումքի) ճյուղերը:
Մալավիում հիմնականում բնակվում են շիվերից հյուսած, ներսից կավածեփ, հնդկեղեգնյա ծածկով խրճիթներում: Տարածված են բրուտագործությունը և փայտի փորագրությունը:
Գյուղական բնակավայր Մալավիում
Մալավիի ամենաբարձր կետը (3002 մ) Մուլանյե լեռն է: