Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Մալե
Տարածքը՝  
298 կմ2
Բնակչությունը՝ 
379.2 հզ.
Պետական լեզուն՝ 
դիվեհի
Դրամական միավորը՝ 
մալդիվյան ռուփի
Մալդիվների Հանրապետություն
Մալդիվները պետություն է Հարավային Ասիայում` Հնդկական օվկիանոսի համանուն կղզեխմբում՝ Շրի Լանկա կղզուց արևմուտք: Ասիայի ամենափոքր պետությունն է: Բրիտանական համագործակցության անդամ է: Մալդիվյան կղզեխումբը միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ բուստային շղթաներ են՝ կազմված ավելի քան 1100 կղզիներից, որոնցից բնակեցված են միայն 200-ը: Կղզիների մակերևույթը հարթավայրային է. ափերը շրջապատված են բուստային խութերով: Կլիման հասարակածային է: Բուսականությունն աղքատիկ է, աճում են միայն կոկոսյան արմավենիներ: Տարածքում օգտակար հանածոներ չկան:
I հազարամյակում այստեղ ապրել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ: 1558 թ-ին տարածքը գրավել են պորտուգալացիները, 1796 թ-ին՝ անգլիացիները: Երկիրն անկախություն է ձեռք բերել 1965 թ-ի հուլիսին: 
Մալդիվների կառավարությունը հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին:
Մալդիվների մայրաքաղաք Մալեն
Երկրի տնտեսության հիմքը ձկնորսությունն ու ծովամթերքի (մարգարիտ, խեցիներ, բուստեր) արդյունահանումն է, որը կազմում է արտահանության ընդհանուր ծավալի 97 %-ը: Հողագործությունը թույլ է զարգացած: Մշակում են բրինձ, բանջարեղեն, մանգո, ադամաթուզ, կոկոսյան արմավենի: Կան ձկնորսական նավաշինության, պահածոների և բուստային իրերի արտադրության ձեռնարկություններ: Նշանակալի դեր ունեն նաև հյուրեկ զբոսաշրջությունը և նամականիշերի թողարկումը: