Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Վալետա
Տարածքը՝ 
316 կմ2
Բնակչությունը՝ 
400,4 հզ.
Պետական լեզուն՝ 
մալթայերեն, անգլերեն
Դրամական միավորը՝ 
եվրո (մինչև 2008 թ.՝ 
մալթայան լիր)
Մալթայի Հանրապետություն
Մալթա պետությունն զբաղեցնում է Մալթայան կղզեխումբը՝ 2 մեծ (Մալթա ու Գոցո) և մի շարք մանր կղզիներ՝ Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Բրիտանական համագործակցության անդամ է:
Մալթան քարքարոտ երկիր է, առանց գետերի ու լճերի, թփուտային բուսականությամբ: Երկրի ընդերքն աղքատ է օգտակար հանածոներից: Թեպետ կլիման միջերկրածովյան է, բայց շատ աշխատանք է պահանջվում հողը բերրիացնելու համար: 
Մալթայի հարմար աշխարհագրական դիրքը վաղուց է հրապուրել օտարերկրյա նվաճողներին՝ փյունիկեցիներին, կարթագենացիներին, հռոմեացիներին, արաբներին, նորմաններին, իսպանացիներին: 1530 թ-ին Մալթայում հիմնավորվել է հոգևոր ասպետական ուխտ (կաթոլիկ եկեղեցու միավորում), որն այդպես էլ կոչվեց՝ Մալթայական ուխտ: 1798 թ-ին ուխտին կղզուց դուրս քշեցին ֆրանսիացիները, իսկ 1799 թ-ին Մալթան և Գոցո ու Կոմինո կղզիները գրավեց Մեծ Բրիտանիան: Մալթան դարձավ անգլիական ռազմածովային կարևորագույն խարսխակայան Միջերկրական ծովում, որը գոյատևեց ավելի քան 150 տարի: 1921 թ-ին  Մալթան ստացել է ինքնավարության իրավունք, իսկ 1964 թ-ին անկախացել:
Երկրի հիմնական բնակիչները մալթացիներն են (98 %), բնակվում են նաև անգլիացիներ, իտալացիներ և այլք:
Զարգացած են տեքստիլ և սննդի արդյունաբերությունները: Կան կաշվի-կոշիկի, խեցեղենի (սալիկներ), կղմինդրի, կահույքի, ներկերի, խաղալիքների արտադրության, ավտոմեքենաների հավաքման ոչ մեծ ձեռնարկություններ: Գործում է նաև նավաշինարան: Մշակում են հացահատիկային բույսեր, բանջարեղեն, կարտոֆիլ: Զարգացած են այգեգործությունը, ծաղկաբուծությունը և ձկնորսությունը:
Երկրի գլխավոր քաղաքները՝ Վալետան, Սլիման, Ռաբաթը, Զեյթունը, գտնվում
Մալթայի մայրաքաղաք Վալետան
են Մալթա կղզում: Վալետայի քաղաքամերձ ծովածոցի ուղղաբերձ ափերին կառուցված քարե շենքերը սանդղաձև բարձրանում են դեպի քաղաք, որտեղ գերակշռում են հինավուրց քարե շինություններն ու բազմաթիվ եկեղեցիներ:
Կղզու ամենաբարձր մասում են գտնվում դեռևս արաբների կառուցած բերդն ու նախկին մայրաքաղաքը՝ Մդինան, որը հին, անլուսամուտ տներով խաղաղ քաղաք է: Նրան գրեթե միաձուլված է Ռաբաթը, որը հայտնի է իր հինավուրց տաճարով: Ռաբաթից Վալետա անցկացրած հին ջրանցույցը գործում է ցայսօր: