Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Տեղատվության պահ է. ափին նկատելի է  մակընթացության մակարդակի գիծը:
Մակընթացություն ու տեղատվություն են կոչվում այն երևույթները, երբ Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակը պարբերաբար տատանվում է: Ով եղել է ծովի ափին, նկատած կլինի, թե ինչպես ջրի մակարդակը որոշակի պարբերականությամբ՝ օրական 2 անգամ բարձրանում և իջնում է՝ փոխելով ափագիծը: Մակընթացության երևույթը ծովագնացներին հայտնի էր դեռևս վաղ անցյալից. փյունիկեցիներն ու Միջերկրական ծովի ափին ապրող այլ ժողովուրդներ Ջիբրալթարից Ատլանտյան օվկիանոս դուրս գալիս նկատել են այդ երևույթը:
Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք, լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնի ձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջուրն ուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուրս է գալիս: Այդ նույն ժամանակ մակընթացություն դիտվում է նաև Երկրագնդի տվյալ հատվածի ճիշտ հակառակ կողմում: Իսկ մակընթացության առանցքին ուղղահայաց ուղղությամբ ջուրը սեղմվում է, նրա մակարդակն իջնում է, ծովը նահանջում է ափից՝ տեղի է ունենում տեղատվություն: Մակընթացությունն ու տեղատվությունն իրար հաջորդում են 6 ժամում. 1 օրվա կամ Երկրի շուրջը Լուսնի 1 պտույտի ընթացքում տվյալ վայրում լինում են 2 մակընթացություն և 2 տեղատվություն:
Բաց օվկիանոսում, ափերից հեռու, մակընթացության ալիքի բարձրությունը 1–2 մ է, իսկ ափերին մոտ՝ 10–15 մ, առավելագույնը՝ 18մ (Հյուսիսային Ամերիկայի արևելքում՝ Ֆանդի ծոցում):
Մակընթացություն-տեղատվություն առաջանում է նաև Արեգակի ձգողության ուժի հետևանքով, սակայն, շատ հեռու լինելով, Արեգակի ստեղծած ալիքն այնքան բարձր չէ, որքան Լուսնինը: Երբ Արեգակը, Լուսինը և Երկիրը գտնվում են 1 ուղիղ գծի վրա, ապա  Արեգակի և Լուսնի ձգողական ուժերը գումարվում են, և մակընթացությունն ավելի բարձր է լինում:
Մակընթացության ժամանակ ծովի ջուրը ոչ միայն դուրս է հորդում դեպի ափամերձ ցամաք, այլև խորանում է ցամաքի մեջ` գետերի հոսանքին հակառակ ուղղությամբ, և ավելացնում գետի խորությունը: Դա հնարավորություն է տալիս օվկիանոսային նավերին մտնելու փոքր գետերի նավահանգիստներ: Օրինակ՝ օգտվելով մակընթացության պարբերականությունից՝ օրական երկու անգամ Թեմզա գետով օվկիանոսային նավերը գետաբերանից խորանում են մինչև 64 կմ հեռու գտնվող Լոնդոնի նավահանգիստը: 
Մակընթացություն-տեղատվության երևույթը կարևոր նշանակություն ունի նավագնացության, ձկնորսության, ափամերձ շինարարության համար: Վերջին տարիներին սկսվել է նաև մակընթացային էներգիայի օգտագործումը: Հաշվարկվել է, որ Համաշխարհային օվկիանոսի մակընթացությունների գումարային հզորությունը կազմում է 1–6 մլրդ կՎտ: Առաջին մակընթացային էլեկտրակայանը («Ռանս») կառուցվել է Ֆրանսիայում՝ Բրետան թերակղզում, և տարեկան արտադրում է 540 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Մակընթացային էլեկտրակայաններ են գործում նաև ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, Չինաստանում:
   Հույն պատմիչ Հերոդոտոսը (մ. թ. ա. V դար) առաջինն է գրավոր հիշատակություն թողել Կարմիր ծովում մակընթացության-տեղատվության մասին: Մակընթացության երևույթը Լուսնի ձգողության հետ առաջինը կապել է հույն գիտնական Պիթեոսը (մ.թ.ա. 325 թ.): Իսկ գիտականորեն այն հնարավոր եղավ բացատրել միայն XVIII դարի վերջին, երբ Ի. Նյուտոնը հայտնագործեց տիեզերական ձգողության օրենքը: