Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մայրի. 1. ընդհանուր տեսքը, 2. ընձյուղը՝ արական հասկիկներով, 3. հասուն կոնը, 4. սերմնաթեփուկը՝ երկու սերմով
Մայրին սոճազգիների ընտանիքի ասեղնատերև մշտադալար ծառ է: Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում և այլուր: Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները: ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի:
Բարձրությունը 25–50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ, պսակը՝ ցրված, բրգաձև կամ հովանոցաձև, ասեղնատերևները՝ 3–4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից արծաթամոխրագույն: Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները
փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև: Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ: Ուտելի չէ: Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն: Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս:
Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է: Ապրում է մինչև 500 տարի: Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ: Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ: Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց: 
Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ:
  • Հայաստանում մայրի աճեցնում են շատ վաղուց: Հին Հայաստանում հարգի էր փյունիկյան մայրին: Մ. թ. ա. III դարի վերջին հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և ավանել Ծննդոց անտառ: 
  •  Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր:
  • Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը:
  • Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա: