Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Օպտիկական մանրադիտակի սխեմայական կառուցվածքը
Մանրադիտակները խոշորացնող գործիքներ են. դրանցով շատ փոքրիկ առարկաներն անհամեմատ ավելի խոշոր են երևում: Մանրադիտակով կարելի է տեսնել բազմաթիվ մանրաչափ բույսեր և կենդանիներ, ինչպես նաև բակտերիաներ: Մանրադիտակները գործածում են դպրոցներում և գիտական լաբորատորիաներում: Առավել հզոր են էլեկտրոնային մանրադիտակները, որոնք առարկաները մեծացնում են մի քանի միլիոն անգամ: Դրանցով դիտում են հիմնականում կենդանի հյուսվածքների մոլեկուլային մակարդակի կառուցվածքները:
Լայնորեն տարածված են օպտիկական մանրադիտակները: Դրանցում տեղադրված են 2 ոսպնյակ՝ դիտվող առարկայի մեծացված պատկերն ստեղծող օբյեկտիվի ոսպնյակը և որպես խոշորացույց ծառայող ու այդ պատկերը խոշորացնող օկուլյարի ոսպնյակը: Դիտվող օբյեկտը լուսավորվում է ներքևից՝ արևի կամ էլեկտրական լամպի լույսով: Օբյեկտը մեզ հետաքրքրող առարկայի նուրբ կտրվածքաշերտն է, որն անշարժ և հարթ մնալու համար դրվում է ապակու վրա: Պարզագույն օպտիկական մանրադիտակն առարկան մեծացնում է մոտ 100 անգամ: Միլիմետրի մեկ տասնորդական մասի հաստությամբ մազն այդպիսի մանրադիտակում կերևա 10 մմ հաստությամբ: Լավագույն օպտիկական մանրադիտակներն առարկան մեծացնում են մինչև 2000 անգամ: Այդ մանրադիտակներով գիտնականներն ուսումնասիրում էին աչքով անտեսանելի մանրէներից սկսած մինչև հատուկ խոշոր աստղադիտակով երևացող տիեզերքի վիթխարի գոյացությունները, աստղերն ու աստղասփյուռները:
Էլեկտրոնային մանրադիտակները մեծացնում են մինչև 2.000 000 անգամ: Նրանցում օբյեկտի մեծացված պատկերն ստացվում է ոչ թե լուսային ճառագայթների, այլ մանրագույն մասնիկների օգնությամբ: Դիտարկվող օբյեկտը ռմբարկվում է էլեկտրոններով, իսկ նրա պատկերն ստացվում է կա'մ այդ օբյեկտի միջով անցնող, կա'մ մակերևույթից անդրադարձող էլեկտրոնների դիտարկումով: Ըստ այդմ էլ գոյություն ունեն հիմնականում 2 տեսակի էլեկտրոնային մանրադիտակներ. թափանցող, որով ուսումնասիրում են նմուշի բարակ կտրվածքները, և տեսածրող, որով հետազոտում են նմուշի մակերևույթը: Ամենահզոր տեսածրող թունելային մանրադիտակը հնարավորություն է տալիս տեսնել նույնիսկ նմուշի առանձին ատոմները:

Մանրադիտակի ստեղծման պատմությունից
Առաջին մանրադիտակն ամենայն հավանականությամբ ստեղծել են 1590 թ-ին Հոլանդիայում՝  ակնոցի ոսպնյակ պատրաստող վարպետները: XVII դարում հոլանդացի բնագետ Անտոնի վան Լևենհուկը, օգտվելով 1 ոսպնյակով պարզագույն մանրադիտակից, բազմաթիվ կարևոր հայտնագործություններ կատարեց կենդանի օրգանիզմների վերաբերյալ: Ոսպնյակավոր մանրադիտակները մեծ դեր կատարեցին բնագիտության զարգացման բնագավառում:
Իսկ առաջին էլեկտրոնային մանրադիտակն ստեղծվել է 1931 թ-ին Գերմանիայում: