Այբուբեն
and 9999 99999ԷՉ
and(9999/99999ԸՊ
and(9999999999ԹՋ
" and9999999999ԺՌ
" and9999999999ԻՍ
"/*--9999999999ԼՎ
"/*--9999999999ԽՏ
-09999999999ԾՐ
-09999999999ԿՑ
/*--*99999conveՀՈւ
/*--*99999s3ՁՓ
099999s3ՂՔ
099999ԱՃՕ
099999ԲՄՖ
099999ԳՅ
099999ԴՆ
199999ԵՇ
and 199999ԶՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Պորտ Լուի
Տարածքը՝ 
2.045 կմ2
Բնակչությունը՝ 
1,3 մլն
Պետական լեզուն՝ 
անգլերեն
Դրամական միավորը՝ 
մավրիկիական ռուփի
Մավրիկիոսի Հանրապետություն
Մավրիկիոսը պետություն է Հնդկական օվկիանոսի արևմուտքու        մ՝ Մավրիկիոս, Ռոդրիգես, Ագալեգա կղզիների և Կարգադոս Կարախոս կղզեխմբի վրա: Բրիտանական համագործակցության անդամ է:
Կղզիներն ունեն հրաբխային ծագում, շրջապատված են բուստային խութերով: Առավելագույն բարձրությունը 826 մ է (Պիթոն լեռ` Մավրիկիոս կղզում): Կլիման արևադարձային ծովային է: Լեռնալանջերին կան մշտադալար անտառներ:
Մավրիկիոս կղզին արաբ ճանապարհորդներին հայտնի էր դեռևս X դարից, սակայն մինչև XVI դարն անմարդաբնակ էր: XVI դարում կղզում հայտնվել են հոլանդացիներ և, ի պատիվ իրենց արքայազն Մորից Օրանցու, կղզին անվանել են Մավրիկիոս:
1715 թ-ին կղզին գրավել են ֆրանսիացիները և վերանվանել Իլ դը Ֆրանս (ֆրանսիական կղզի), իսկ 1810 թ-ից կղզին անցել է Մեծ Բրիտանիային: Անկախություն է ձեռք բերել 1968 թ-ին:
Մավրիկիոսում բնակվում են հնդիկներ, կրեոլներ, չինացիներ և այլք:
Խոշոր քաղաքներն են Պորտ Լուին, Կյուրպայնը:
Գյուղատնտեսական երկիր է: Մշակում են շաքարեղեգ, թեյ, ծխախոտ, հալվե, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն:
Տնտեսության առաջատար ճյուղը շաքարի արտադրությունն է: Աճեցնում և մշակում են արհեստական սուտակ: Զբաղվում են նաև ձկնորսությամբ: