Այբուբեն
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Նուակշոտ
Տարածքը՝ 
1.031 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
3,2 մլն
Պետական լեզուն՝ 
արաբերեն
Դրամական միավորը՝
ուգիյա
Մավրիտանիայի Հանրապետություն
Մավրիտանիան պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում: Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Ռելիեֆում տիրապետում են ընդարձակ հարթավայրերն ու սարավանդները: Երկրի տարածքի 2/3-ն զբաղեցնում է Սահարա անապատը:
Մշտական հոսք ունեցող գետեր չկան: Բացառություն է միայն սահմանամերձ Սենեգալ գետը: Բուսածածկույթը նոսր է, գերակշռում են չորասեր թփուտները, ատլանտյան ափամերձ գոտում՝ սավաննաները: Ընդերքում կան երկաթի, պղնձի, վոլֆրամի պաշարներ:
XI դարի կեսերին Մավրիտանիայի տարածքում ստեղծվել է Ալմորավյանների հզոր պետությունը, որն ընդգրկել է նաև Մարոկկոյի և Արևմտյան Ալժիրի տարածքները: XV դարում մուտք են գործել եվրոպացիները՝ պարտուգալացիներ, իսպանացիներ, այնուհետև՝ հոլանդացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ: 1920 թ-ին երկիրը պաշտոնապես հայտարարվել է ֆրանսիական գաղութ՝ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմում: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին:
Մայրաքաղաք Նուակշոտի 
կենտրոնական հատվածը
Բնակչությունը հիմնականում արաբներ ու բերբերներ են: Խոշոր քաղաքներ են Նուակշոտը, Նուադիբուն, Կաեդին:
Բնակչության մեծ մասն զբաղվում է քոչվոր անասնապահությամբ: Բուծում են խոշոր եղջերավոր կենդանիներ, ուղտ, ոչխար, այծ: Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բատատը, գետնանուշը, օազիսներում՝ փյունիկյան արմավենին: 
Կան ձկան վերամշակման, շաքարի, ցեմենտի արտադրության, ալրաղաց ձեռնարկություններ: