Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Արաբ ծովագնաց Իբն Բատուտայի (XIV դար) կապերը` թիերով առագաստանավը
Ջերմանավերում առագաստներն օգտագործվել են վառելիք խնայելու նպատակով:
Վիկինգների քառանկյուն առագաստով նավը
Առագաստանավերի շարժման համար օգտագործում են քամու ուժը: Քամին ուռեցնում է նրանց խոշոր պաստառները՝ առագաստները: Առագաստային զբոսանավերը զբոսանքի կամ մրցարշավի համար նախատեսված նավակներ կամ ոչ մեծ նավեր են: Դրանց մեծ մասի անձնակազմը բաղկացած է 1–2 մարդուց, սակայն խոշոր առագաստանավերի անձնակազմում հաճախ աշխատում են 20 և ավելի նավաստիներ:
Հնում առագաստները սովորաբար պատրաստում էին պարուսինից (առագաստակտոր): Մեր օրերում այդ նպատակով օգտագործում են լայն տարածում ստացած այնպիսի ամուր և թեթև արհեստական նյութեր, ինչպիսիք են նայլոնն ու տերիլենը: Առագաստի գործողության սկզբունքը շատ բանով հիշեցնում է ինքնաթիռի թևի աշխատանքը: Օդը, շրջահոսելով առագաստը, նրա մի կողմում ստեղծում է բարձր ճնշում և հրող ուժ, իսկ փոխելով քամու նկատմամբ առագաստի անկյունը՝ ղեկորդը առագաստանավի շարժման համար կարող է օգտագործել նաև կողմնային ճնշումը: Ղեկորդը առագաստանավը ղեկավարող մարդն է, իսկ նրան օգնող նավաստիները կազմում են անձնակազմը: Որպեսզի առագաստանավը ընթանա անհրաժեշտ ուղղությամբ, նավաստիները փոփոխում են առագաստների փոխադարձ դիրքը, և քամին սահում է դրանց մակերևույթով: Օգտագործելով այս երևույթը՝ ծովագնացները կարող են առագաստներով լողալ քամու գրեթե ցանկացած անկյան դեպքում: 
Երկայնական, մեծ ողնուցը առագաստանավը պահպանում է շրջվելուց, երբ այն ընթանում է կողով դեպի քամին: Առագաստանավերը կարող են լողալ համընթաց կողային քամու և նույնիսկ հանդիպակաց թույլ քամու ժամանակ: Խուսանավելու (ոլորաձև շարժվելու) շնորհիվ առագաստանավը ի վիճակի է ընթանալ նաև քամուն հակառակ:
XIX դարի կլիպեր` արագընթաց  եռակայմ կամ քառակայմ առագաստանավ