Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Վարժություններ օղակներով. ազարյանական խաչ
Վարժություններ նժույգի վրա
Գեղարվեստական մարմնամարզություն
Մարմնամարզությունը մարդու առողջության և դիմացկունության ամրապնդմանը, ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, ուժի, ճարպկության և շարժունակության կատարելագործմանը նպաստող հատուկ վարժությունների համակարգ է:
Մարմնամարզությունն այն մարզաձևերից է, որը ժամանակին ընդգրկված էր հին հունական օլիմպիադաներում, իսկ 1896 թ-ից դարձյալ ներառվել է Օլիմպիական խաղերում: 1908 թ-ից անցկացվում են  մարմնամարզության նաև աշխարհի առաջնություններ: 
Ներկայումս մարմնամարզության ամենահայտնի մրցումները 2 տարին մեկ անցկացվող աշխարհի առաջնություններն են և 4 տարին մեկ անցկացվող Օլիմպիական խաղերը: Ե՜վ մեկ, և՜ մյուս մրցումներն սկսվում են պարտադիր և կամավոր թիմային ծրագրերով: Այնուհետև 36 լավագույն մարմնամարզիկները խաղարկում են բացարձակ առաջնությունը, որից հետո անցկացվում են անհատական եզրափակիչներ` առանձին մարզագործիքների վրա:
Ներկայումս տարածված են ընդհանուր զարգացման, կիրառական և մարզական մարմնամարզությունները:
Ընդհանուր զարգացման մարմնամարզությունը ներառում է հիմնական, հիգիենիկ և աթլետիկ ձևերը: Կիրառական մարմնամարզության մեջ մտնում են արտադրական, բուժական, պրոֆեսիոնալ, ռազմա - և մարզակիրառական ձևերը: Մարզական մարմնամարզությունն ընդգրկում է մարզական, գեղարվեստական մարմնամարզությունները և մարզական ակրոբատիկան:
Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան հիմնադրվել է 1881 թ-ին և միավորում է 120 երկրների մարզիկների:
Հայաստանում մարզական մարմնամարզությունը ձևավորվել է 1923–26 թթ-ին, 1933թ-ից հանրապետությունում անցկացվում են անհատական և թիմային առաջնություններ:

Մարզական մարմնամարզություն
Այս մարզաձևում տղամարդիկ մրցում են 6, կանայք՝ 4 մարզագործիքի վրա:
Ե՜վ տղամարդիկ, և՜ կանայք կատարում են ակրոբատիկ՝ ազատ վարժություններ գորգի վրա: Կանանց ազատ վարժություններն ուղեկցվում են երաժշտությամբ: Տղամարդկանց և կանանց մարմնամարզական մարզագործիքները տարբեր են: Կանայք մրցում են տարբեր բարձրության զուգափայտերի, մարմնամարզական գերանի վրա և ազատ վարժություններում, հենացատկերում: Տղամարդիկ մրցում են նժույգի, օղակների, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժություններում, հենացատկերում:
Գեղարվեստական մարմնամարզությունը միայն կանանց մարզաձև է: Մրցումների ժամանակ մարզուհիները երաժշտության ուղեկցությամբ կատարում են պարային և մարմնամարզական վարժություններ՝ մարզական առարկաներով (օղակ, ժապավեն, գնդակ, ցատկապարան և գուրզ) կամ առանց դրանց: Մրցումներն անցկացվում են առանձին առարկաներով մարզաձևերից, բազմամարտից, թիմային (6 մարզուհուց կազմված) վարժություններից:
Մարզական ակրոբատիկայում մարզիկները մրցում են անհատապես, զույգերով, եռյակներով և քառյակներով: Այս մարզաձևը միավորում է ակրոբատիկ ցատկեր ուղեգորգի վրա, տղամարդկանց կամ կանանց զույգերի խմբային (3-ով կամ 4-ով) և ուժային վարժություններ (շրջապտույտներ, վերնետումներ և այլն), որոնց հիմքում ընկած է սեփական և զուգընկերոջ հավասարակշռության պահպանումը տարածության մեջ:
Հայ անվանի մարմնամարզիկներից են աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ Հ. Շահինյանը, Ա. Ազարյանը, Ա. Ազնավուրյանը, Վ. Հակոբյանը, Է. Միքայելյանը, Է. Ազարյանը, Ա. Հակոբյանը և ուրիշներ: