Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում




Մարսի մեծ կանիոնը
«Մարս-Ոդիսևս» տիեզերանավը, որը ջրի հսկայական պաշարներ է հայտնաբերել Մարս մոլորակի վրա մեկնարկի պահին` 2001թ-ի ապրիլի 7-ին:
Հրատ
Հասարակածային տրամագիծը՝ 6.780 կմ
Զանգվածը՝ 0,64x1024 կգ
Միջին հեռավորությունը Արեգակից՝ 228 մլն կմ
Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 56 մլն կմ
Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 24 ժամ 37 րոպե
Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 687 օր (1,88 երկրային տարի)
Մակերևույթի ջերմաստիճանը՝ –110օC–0օC
Արբանյակների քանակը՝ 2

Մարսն Արեգակնային համակարգի՝ Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակն է: Այն իր անունն ստացել է հին հռոմեացիների պատերազմի աստված Մարսի անունից: Վեներայից հետո Մարսը Երկրին ամենամոտ մոլորակն է: Աստղագետները Մարսն անվանում են «կարմիր մոլորակ», որովհետև նրա ապարներում և մակերևույթի բնահողում պարունակվող երկաթի օքսիդի (ժանգ) պատճառով այն կարմրանարնջագույն երանգ ունի:
Մարսը նման է Երկրին, սակայն չափերով` մոտ 2, իսկ զանգվածով մոտ 10 անգամ փոքր է նրանից: Մարսն ունի կարծր կեղև, հանքապարներից կազմված միջնապատյան (մանթիա) և մետաղական միջուկ: 
Մարսի մթնոլորտն զգալիորեն նոսր է երկրայինից, իսկ մթնոլորտային ճնշումը կազմում է երկրայինի 1/100-ը: Այս մոլորակի մթնոլորտը կազմված է հիմնականում ածխաթթվական գազից և խոնավություն չի պարունակում: Մարսի վրա չկան օվկիանոսներ, լճեր կամ գետեր: Բևեռամերձ ցուրտ շրջանը ծածկված է սպիտակ բևեռային գլխարկներով, որոնց չափերը տարվա ընթացքում փոփոխվում են. ձմռանը մեծանում են, ամռանը՝ փոքրանում, երբեմն էլ անհետանում: Դրանք կազմված են չոր սառույցից՝ սառած ածխաթթվական գազից (CO2), որի տակ տարածվում է նաև ջրի սառույցի շերտ:
Մարսի մակերևույթին կան հսկայական ավազապատ անապատներ, լեռներ, խառնարաններ ու հրաբուխներ: Ամենաբարձր՝ Օլիմպոս հրաբուխն ունի 30 կմ բարձրություն, իսկ Մարիներ կոչված հովիտը մոտ 4000 կմ երկարությամբ և տեղ-տեղ մինչև 7 կմ խորությամբ վիթխարի նեղ կիրճ (խզվածք) է: Մարսի մակերևույթի վրա կան նաև ոչ մեծ այնպիսի «ջրանցքներ», որոնցով ասես գետեր են հոսել: Այս ամենը վկայում է, որ Մարսի վրա մի ժամանակ եղել են գետեր, ծովեր: Մոլորակի վրա հաճախ փչում են ուժեղ քամիներ, որոնք մթնոլորտ են բարձրացնում ավազափոշու ամպեր և դժվարացնում Մարսի մակերևույթի զննումը:
Մարսն ունի 2 բնական արբանյակներ՝ Ֆոբոս (Ահ) և Դեյմոս (Սարսափ): Դրանք, համապատասխանաբար, մոտ 30 կմ լայնական չափով տձև և 13 կմ տրամագծով քարաբեկորներ են, որոնց վրա կան խառնարաններ: Ենթադրում են, որ Ֆոբոսն ու Դեյմոսը Մարսի ձգողությամբ գրավված աստղակերպներ են:

Մարսի ուսումնասիրման 
պատմությունից
Թեև Մարսը մարդկությանը հայտնի է հնուց, սակայն նրա ֆիզիկական հատկություններն սկսել են ուսումնասիրվել միայն XVII դարի կեսերից, երբ երևան եկան բավականաչափ հզոր աստղադիտակներ: Դրանցով հնարավոր եղավ դիտել մոլորակի առանձին մանրամասներ, այդ թվում՝ 1655 թ-ին Ք.Հյուգենսի հայտնաբերած բևեռային «գլխարկները» և մութ «ծովերը»՝ «ցամաքի» լուսավոր ֆոնի վրա: XIX դարում Մարսի մակերևույթին հայտնաբերվեցին բազմաթիվ մութ գոյացություններ, որոնց անվանեցին «ջրանցքներ», և XX դարի սկզբին շրջանառության մեջ մտավ Մարսի` բանական էակներով բնակեցված լինելու գաղափարը, որը «բացատրում էր» այդ ջրանցքների ծագումը: Սակայն Մարսի հետագա հետազոտումը, մասնավորապես նրա մակերևույթի լուսանկարումը հերքեց ձեռակերտ «ջրանցքների» գոյությունը:
Մարսի ուսումնասիրման նոր փուլ սկսվեց տիեզերական դարաշրջանում: 1965թ-ին ամերիկյան «Մարիներ-4» միջմոլորակային ինքնաշխատ կայանը մոտ տարածությունից լուսանկարեց Մարսի որոշ տեղամասեր, իսկ 1971 թ-ին «Մարիներ-6»-ը և «Մարիներ-7»-ը ավելի մոտեցան այդ մոլորակին ու նոր տվյալներ հաղորդեցին Երկիր: 1971 թ-ին Մարսի ուղեծիր դուրս բերվեցին «Մարիներ-9»-ը (որը լուսանկարեց արդեն ողջ մոլորակը) և խորհրդային «Մարս-2» ու «Մարս-3» միջմոլորակային ինքնաշխատ կայանները: 1971 թ-ին «Մարս-3»-ի մոդուլը (իջեցվող սարք) առաջին անգամ փափուկ վայրէջք կատարեց այդ մոլորակի վրա: 5 տարի անց ամերիկյան «Վիկինգ» տիեզերական 2 սարքերը հաջողությամբ Մարսի վրա իջեցրին իրենց վայրէջքային մոդուլները, որոնք ուսումնասիրեցին մոլորակի բնահողը: 1997 թ-ին այդ մոլորակի վրա վայրէջք կատարեց նաև ամերիկյան «Փոթֆայնդեր» տիեզերական սարքը, որը Մարսի մակերևույթի բնահողն ուսումնասիրելու նպատակով բաց թողեց արևային մարտկոցներով աշխատող «Սոջորներ» շարժական բազմանիվ ռոբոտը:
Մարս մոլորակը շարունակում է գաղտնիքներ առաջադրել գիտնականներին, և շարունակվում են հետազոտական թռիչքները դեպի Մարս: