Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հասուն արու առյուծը  կարող է միանգամից ուտել մինչև 40 կգ միս և մի քանի օր անընդմեջ չսնվել:
Առյուծը կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կենդանի է: Առյուծները տարածված են եղել Աֆրիկայում և Հարավարևմտյան Ասիայում: Սակայն այժմ նրանք այնտեղ գրեթե լրիվ ոչնչացված են: Պահպանվել են միայն Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջաններում և արգելոցներում, շատ քիչ քանակությամբ՝ Հնդկաստանում: Ապրում են սավաննաներում, կիսաանապատներում և անապատներում:
Հասուն առյուծի մարմնի երկարությունը մոտ 2 մ է, պոչինը՝ մինչև 1 մ, կենդանի զանգվածը հասնում է 250 կգ-ի: Արուն պարանոցի շուրջը և մարմնի առջևի մասում ունի բաշ:
Գիշերային կյանք է վարում: Մսակեր է: Գազանների արքա համարվող առյուծը չի թաքնվում, զոհին չի դարանակալում և գաղտագողի չի հարձակվում նրա վրա: Ուժով, ճարպկությամբ, համարձակությամբ դժվար թե որևէ կենդանի համեմատվի նրա հետ:
Երկար ժամանակ առյուծներն աֆրիկյան սավաննաների տիրակալներն են եղել: Տեղի բնակիչները հազվադեպ են կարողացել առյուծ որսալ: Պատահել է, որ առյուծը նույնիսկ գյուղեր է ներխուժել և մարդկանց աչքի առաջ քարշ տվել-տարել ցլիկ կամ կով:
Մարդիկ կարծել են, թե առյուծների ոչնչացումով կճղակավոր կենդանիների քանակը կավելանա: Սակայն ստացվել է հակառակը. հիվանդությունների տարածման հետևանքով ավելի շատ կենդանիներ են ոչնչացել: Պարզվել է, որ առյուծներն առաջին հերթին ոչնչացնում են հիվանդ, թույլ կենդանիներին: 
Այժմ առյուծների որսն արգելված է: Հատուկ թույլտվությամբ կարելի է որսալ միայն կենդանաբանական այգիների համար: Առյուծներ կան նաև Երևանի կենդանաբանական այգում: 
Առյուծի նորածին ձագերը՝ կորյունները, որ սովորաբար երեքն են լինում, շատ փոքր են (մոտավորապես 30 սմ) ու խայտաբղետ, նրանք մեծանալով դառնում են միագույն: Առյուծն ապրում է 25–30 տարի:
Առյուծներն ապրում են խմբերով` պրայդներով, որտեղ լինում են 2-ից ավելի արուներ և էգեր: Նրանք ամբողջ կյանքն ապրում են միասին, միմյանցից անբաժան և միասին են մեծացնում իրենց ձագերին:
  Առյուծը գազանների արքան է. ուժով, ճարպկությամբ ու համարձակությամբ նա գերազանցում է մյուս բոլոր կենդանիներին: