Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լծակի օգնությամբ առանց մեծ ճիգերի կարելի է բարձրացնել ծանր բեռներ: Լծանվակի (վագա) հենման կետն ավելի մոտ է բեռին, քան մարդուն, այդ պատճառով ծանր բեռը կարելի է բարձրացնել փոքր ջանքերով: Իսկ ձեռնասայլակի դեպքում բեռը գտնվում է մարդու և հենման կետի միջև:
Մեխանիզմները (հունարեն է, նշանակում է գործիք, հարմարանք) սարքեր են, որոնք թեթևացնում են մարդու աշխատանքը: Դրանք լինում են շատ պարզ, օրինակ՝ դռան բռնակը, և շատ բարդ, օրինակ՝ ռոբոտը: Մեխանիզմների մեծ մասը, նույնիսկ ամենախոշորներն ու բարդերը, ինչպես, օրինակ, լոկոմոտիվի շարժիչները կամ տպագրական մամլիչները, հիմնականում բաղկացած են 5 համեմատաբար պարզ մեխանիզմներից՝ սեպից կամ թեք հարթությունից, լծակից, սռնիին հագցրած անվից, պտուտակից ու ճախարակից:
Սեպը կամ թեք հարթությունն օգտագործում են մեծ քաշով բեռները փոքր բարձրություններ բարձրացնելու համար: Տեղաշարժելով բեռը թեք հարթությունով վեր՝ մենք ավելի քիչ ջանք ենք գործադրում, քան բեռն այդ նույն բարձրությունն ուղղակիորեն բարձրացնելիս: Սակայն այս դեպքում մեծանում է բեռը տեղաշարժելու ճանապարհը: Սեպի (կացնի) առաջացրած` դեպի տարբեր կողմեր ուղղված հզոր ուժերն օգտագործում են փայտ ջարդելու համար: Առանցքի վրա հագցրած անիվն առանց մեծ ջանքերի ծանր բեռներ տեղափոխելու ևս մեկ միջոց է: Անվի պտույտը կարող է նրա սռնիի վրա առաջացնել պտտական մեծ ուժ: Բոլոր ավտոմեքենաները և բազմաթիվ այլ մեքենաներ ունեն սռնիների վրա հագցրած անիվներ: 
Պտուտակ գործածելիս մեծապես շահում ենք ուժի մեջ: Պտուտակը պտտվում է բազմաթիվ անգամներ, որպեսզի կարողանա անցնել շատ փոքր ճանապարհ: Պտուտակային ամբարձիկը հնարավորություն է տալիս բարձրացնել ավտոմեքենան:
Մեխանիկական էներգիան մեխանիզմի մի մասից մյուսին է փոխանցվում տարբեր եղանակներով: Ատամնանիվները (ժանանիվները), փոկերը և շղթաները շարժումը փոխանցելու երեք ամենատարածված սարքերն են և նախատեսված են մեխանիզմների առանձին մասերն ավելի արագ,  ավելի դանդաղ կամ հակառակ ուղղությամբ պտտելու համար: Արագընթաց և բարդ մեխանիզմները հաճախ ղեկավարում է էլեկտրոնային սարքը. նրա էլեկտրական տվիչները ցույց են տալիս, թե երբ պետք է միացնել մեխանիզմի այս կամ այն մասը, և հետևում են, որ ամեն ինչ աշխատի հավասարաչափ ու հուսալի: 

Ատամնանիվներ (ժանանիվներ) և փոկեր
Ատամնանիվները կամ ժանանիվները մեխանիզմներում օգտագործվում են շարժման ճիգերը հակառակ ուղղությամբ կամ այլ արագությամբ փոխանցելու համար: Ժանանիվն ավելի հաճախ  կազմված է լինում առանցքի վրա ամրացված ատամնանվից: Փոքր ժանանիվը մեծին կարող է պտտել դանդաղորեն, սակայն ուժի շահումով և հակառակ ուղղությամբ պտտվելով: Դրա համար 2 ժանանիվների ատամները կցորդում են իրար (այսինքն՝ մեկի ատամները մտնում են մյուսի ակոսների մեջ): Երբ 2 անիվ միմյանց միացվում են փոկով (փոկանիվ), ապա երկուսն էլ պտտվում են նույն ուղղությամբ: Տարբեր չափերի փոկանիվները մեխանիզմում պտույտները դարձնում են ավելի արագ կամ ավելի դանդաղ:
Փոկերն ու ժապավենները գործածվում են կենցաղային տեխնիկայում, օրինակ՝ աման լվացող մեքենայում, խոհանոցային կոմբայնում, տեսամագնիտոֆոնում:

Շղթաներ
Երբ փոկը փոխանցում է չափից դուրս մեծ ճիգեր, ապա այն սկսում է տեղում սահել, տեղապտույտ տալ: Այս խնդիրը լուծում են շղթայի օգնությամբ, որը կցորդվում է ժանանվի ատամների հետ: Այդպիսի օրինակ է հեծանիվը, որի ոտնակները պտտում են մեծ ժանանիվը՝ շղթայաանիվը, իսկ շղթան այդ պտույտները հաղորդում է փոքր ժանանվին, որը կոչվում է շղթայաաստղիկ և ամրացված է հետևի անվին: Որոշ հեծանիվներ ունեն մի քանի շղթայաանիվ և շղթայաաստղիկ: Եթե հարկ է լինում փոխել ժանանիվը, ապա հատուկ սարքով շղթան տեղաշարժում են այնպես, որ այն կցորդվի տվյալ պայմաններում առավել արդյունավետ աշխատող շղթայաանվի հետ: Այսպես՝ երբ հարկ է լինում հեծանիվը վարել սարալանջն ի վեր, ապա ընտրում են ամենափոքր շղթայաանիվը և ամենամեծ աստղանիվը, իսկ երբ պատրաստվում են ընթանալ հարթավայրով կամ ցած սլանալ զառիթափով, ապա ընտրում են ամենամեծ շղթայաանիվը և ամենափոքր աստղանիվը: