Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մեղրաբջիջների կտրվածքը
Մեղրաբջիջներով շրջանակ
Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից: Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների): Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով: Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից: Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք:
Մեղրի հիմնական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշաքարն ու պտղաշաքարը, որոնց պարունակությունը հասնում է 70%-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում: Մեղրի կարևոր բաղադրամասերից են օրգանական թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտները, վիտամինները, կարոտինը (A-նախավիտամին):
Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ: 
Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում: Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր:

Մեղրի օգտագործման 
պատմությունից
Մարդիկ մեղրն օգտագործել են վաղ անցյալից: Հույն մեծ մաթեմատիկոս Պյութագորասն իր երկարակեցությունը բացատրում էր նրանով, որ ինքը պարբերաբար օգտագործել է մեղր, իսկ փիլիսոփա Դեմոկրիտը պնդում էր, որ առողջությունը պահպանելու և ներքին օրգանների հիվանդություններից խուսափելու համար պետք է  մեղր գործածել: Հնագույն տրակտատներից մեկում նշվում է. «Մեղրն առողջացնում է բոլոր ներքին օրգանները, ուժ է հաղորդում, իջեցնում է ջերմությունը, նրա երկարատև օգտագործումն ամրապնդում է կամքը, մարմնին թեթևություն է հաղորդում, պահպանում է երիտասարդությունը, երկարացնում կյանքը»:
Հին հույն բժիշկ Հիպոկրատն իր «Վերքերի մասին» աշխատության մեջ ներկայացրած շատ դեղատոմսերում ընդգրկել է նաև մեղրը:
Զանազան նյութերի հետ խառնած մեղրն օգտագործել են նաև միջնադարի հայ բժիշկները՝ տարբեր հիվանդություններ բուժելու նպատակով: