Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Առվույտ
Երեքնուկ
Կորնգան
Մեղրատու են այն ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում: ՀՀ-ում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը:
Նեկտարը քաղցրահամ հեղուկ է, որն արտադրվում է հիմնականում ծաղկի խորքում՝ վարսանդի և առէջքների հիմքի մոտ: Նեկտարը պարունակում է եղեգնաշաքար, խաղողաշաքար, պտղաշաքար, քիչ քանակությամբ՝ սպիրտներ, հոտավետ, ազոտային, հանքային նյութեր, թթուներ, ֆերմենտներ և այլն: Որոշ մեղրատու բույսեր, օրինակ՝ բարդին, բալենին, բացի նեկտարից, արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում: Նեկտարարտադրությունը և մեղուների կողմից նեկտար հավաքելը համընկնում
Սպիտակ ակացիա
են բույսերի ծաղկման շրջանին: Ծառատեսակներից լավագույն մեղրատուներ են խնձորենին, տանձենին, բալենին, կեռասենին, լորենին, դաշտային թխկին, սպիտակ ու դեղին ակացիաները, հատապտուղներից՝ հաղարջենին, կոկռոշենին, ազնվամորին, խոտաբույսերից՝ հնդկացորենը, արևածաղիկը, համեմը, մանանեխը, կորնգանը, երեքնուկը, առվույտը և այլն: Որոշ խոլորձների 1 ծաղիկն արտադրում է մոտ 30 գ նեկտար, իսկ սովորական լորենունը՝ 0,5–7,5 մգ:
Անտառային մեղրատուներից են նեղտերևին, խլածաղիկը, գետնաբաղեղը, թոքախոտը, խմին և այլն: Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը: Մեղրատու բույսերը տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում: Որոշ մեղրատու բույսեր նաև մշակովի են:
Տես նաև ՄեղրՄեղուներ:
Թոքախոտ
Մանանեխ
Լորենի
Թխկի