Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


1822 թ., Հայցենդորֆ, Ավստրո-Հունգարիա
(այժմ՝ Հինչիցե, Չեխիա)
 1884 թ., Բրյունն, Ավստրո-Հունգարիա (այժմ` Բռնո, Չեխիա)

Ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը ժառանգականության օրինաչափությունների մասին ուսմունքի հիմնադիրն է, որը հետագայում նրա անունով կոչվել է մենդելիզմ:

Մենդելը 1843 թ-ին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայության բաժինը և ձեռնադրվել Բրյուննի Ավգուստինյան վանքի վանական, 1868 թ-ից՝ վանահայր: 
1851–53 թթ-ին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և վերլուծական քիմիա: Վանքի փոքրիկ հողակտորում Մենդելն զբաղվել է այգեգործությամբ. խաչասերել և պատվաստել է պտղատու ծառեր: 1856–63 թթ-ին կատարել է ոլոռի 22 սորտերի խաչասերման փորձեր: Ստացված հիբրիդների բոլոր տիպերի քանակական հաշվառման հիման վրա ձևակերպել է ժառանգական գործոնների անկախ տեղաբաշխման և զուգակցման օրինաչափությունները, որոնք ժառանգականության մասին ուսմունքի հիմքը դարձան և հետագայում կոչվեցին Մենդելի օրենքներ:
Մինչ Մենդելը գոյություն ուներ «միաձույլ» ժառանգականության տեսություն, ըստ որի՝ խաչասերվող օրգանիզմների հատկանիշները «միաձուլվում» են, և ընդունված էր, որ բնական ընտրությունն անկարող է պահպանել որևէ նոր, եզակի հատկանիշ, եթե նույնիսկ այն օգտակար է գոյության պայքարում: Մենդելը կարողացավ հերքել այդ տեսությունը և բնական ընտրության դեմ եղած առարկությունները: Սակայն Մենդելի հայտնագործությունները չհասկացվեցին ու չգնահատվեցին ժամանակակիցների կողմից. համընդհանուր ուշադրության արժանացան 1900 թ-ին, երբ Խ. դե Ֆրիզը՝ Հոլանդիայում, Կ. Կորենսը՝ Գերմանիայում և Է.Զ. Չերմակը՝ Ավստրիայում, միմյանցից անկախ, սեփական փորձերի հիման վրա հաստատեցին Մենդելի հայտնաբերած օրինաչափությունները: Եվ միայն 1930-ական թվականներին գենետիկան և մենդելիզմը ճանաչվեցին որպես ժամանակակից դարվինիզմի հիմքը: Մենդելիզմը դարձավ միկրոօրգանիզմների, մշակաբույսերի և ընտանի կենդանիների ընտրասերման այժմյան եղանակների տեսական հիմքը: 1965 թ-ին համաշխարհային գիտական հասարակայնությունը մեծ շուքով նշել է Մենդելի հայտնագործությունների 100-ամյակը:
Տես նաև Գենետիկա: