Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մերձավոր Արևելքի ֆիզիկական քարտեզը 
Մերձավոր Արևելքն Ասիայի արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանն է, որը ներառում է Փոքր Ասիա և Արաբական թերակղզիները, Հայկական և Իրանական լեռնաշխարհները, Միջագետքը և Միջերկրական ծովի արևելյան ափամերձ գոտին:
Մերձավոր Արևելքը գտնվում է 3 աշխարհամասերի՝ Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի շփման գոտում: Տարածաշրջանի անվանումը ձևավորվել է պայմանականորեն. եվրոպացիների համար այն մերձավոր էր (Հեռավոր Արևելքի համեմատությամբ): Մեզ համար Մերձավոր Արևելքի նշանակությունը մեծ է հատկապես նրանով, որ այստեղ է գտնվում մեր բնօրրանի՝ պատմական Հայաստանի գերակշիռ մասը: 
Տարածաշրջանը վաղ քաղաքակրթության կենտրոններից է: Դեռևս հնագույն ժամանակներից այստեղ կատարելության են հասել արվեստը, մշակույթը և գիտությունը: Հայկական լեռնաշխարհում, Միջագետքում, Անատոլիայում ձևավորվել են մետաղաձուլության հնագույն կենտրոնները, այստեղ են ծագել հնդեվրոպական լեզուները, համաշխարհային կրոններից՝ քրիստոնեությունը, մահմեդականությունը, հուդայականությունը: 
Ներկայիս Մերձավոր Արևելքի հիմնական բնակիչները արաբներն են, ապրում են նաև պարսիկներ, թուրքեր, քրդեր, հայեր և այլք:
Կլիման խիստ բազմազան է՝ պայմանավորված լեռնային մակերևույթով, պասսատների գործունեությամբ, տարածաշրջանի ձգվածությամբ: Հյուսիսում՝ լեռնային մարզերում, նվազագույն ջերմաստիճանը երբեմն հասնում է –30օC-ի, իսկ հարավում՝ ցածրադիր գոտիներում, հաճախ գերազանցում +50օC-ը: Տեղումների պակասը (տարեկան՝ 100–500 մմ) տարածաշրջանի գլխավոր հիմնախնդիրներից է:
Գետերը քիչ են, սակավաջուր: Համեմատաբար խոշոր են Եփրատըն ու Տիգրիսը: Ամենուր անհրաժեշտ է ոռոգել հողերը: Օազիսներում օգտագործվում են արտեզյան ջրերը: Տարածաշրջանի մեծ մասում բուսականությունն աղքատ է: Միայն ծովափնյա գոտում կա փարթամ մերձարևադարձային բուսականություն: Լեռնային շրջաններում մանր եղջերավոր կենդանիների ու ձիերի արածեցման համար կան հարմար արոտավայրեր, իսկ անապատային ընդարձակ տարածքների աղքատիկ բուսականությունը հազիվ է բավարարում նույնիսկ ոչ պահանջկոտ ուղտաբուծությանը:
Տարածաշրջանի ընդերքը հարուստ է զանազան օգտակար հանածոներով: Դրանցից առավել նշանավոր են նավթի և բնական գազի համաշխարհային նշանակության պաշարները, որոնք հիմնականում կենտրոնացած են Պարսից ծոցի շրջանում: Նավթի ու գազի վիթխարի պաշարների պատճառով է, որ Մերձավոր Արևելքի այս տարածաշրջանը դարձել է համամոլորակային աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը: Այստեղ բախվում են բոլոր խոշոր միջազգային նավթային ընկերությունների և բազմաթիվ պետությունների տնտեսական ու քաղաքական շահերը:
Դեռևս XIX դարի վերջից այս տարածաշրջանում մեծ ազդեցություն ուներ Մեծ Բրիտանիան: Առաջին համաշխարհային պատերազմից և Օսմանյան կայսրության փլուզումից հետո ԱՄՆ-ն է այն գլխավոր ուժը, որն ամբողջ տարածաշրջանում վճռական ազդեցություն ունի ռազմաքաղաքական իրադրության զարգացումների վրա: ԱՄՆ-ն էր, որ 1991 թ-ին իրականացրեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը՝ Քուվեյթին իրաքյան ագրեսիայից պաշտպանելու և ագրեսորին պատժելու մասին, թեև այդ գործողությանը մասնակցեց 29 երկիր:
Տարածաշրջանի նավթային պաշարների վերահսկողության նպատակով ԱՄՆ-ն 2003 թ-ին ներխուժեց նաև Իրաք և տապալեց երկրի նախագահ Սադամ Հուսեյնի վարչակարգը: Թեև ռազմական գործողությունները վաղուց ավարտված են, սակայն ամերիկյան և աշխարհի տարբեր երկրների (այդ թվում՝ նաև Հայաստանի) զինվորական ջոկատները խաղաղարար նպատակով դեռևս շարունակում են մնալ այնտեղ:
Տարածաշրջանը հարուստ է բազմաթիվ պատմաճարտարապետական հուշարձաններով, իսկ արևոտ ու տաք լողափերը հրաշալի հանգստավայրեր են:
   Մերձավոր Արևելքը, որպես աշխարհագրական միավոր, հյուսիսից հարավ ձգվում է 4400 կմ, արևմուտքից արևելք՝ 3300 կմ, ընդգրկում է շուրջ 6 մլն կմ2 տարածք՝ 17 պետություն: