Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Միդիաներ
Սովորական ոստրե
Ոստրեներ
Միդիաները և ոստրեները երկփեղկ փափկամարմինների դասի կենդանիներ են: Որոշ տեսակներ ապրում են գետերում և լճերում, մեծամասնությունը՝ ծովերում:
Այս փափկամարմինների խեցու 2 փեղկերը միմյանց միացած են առաձգական կապանով (լիգամենտով):
Միդիաների խեցին սեպաձև է, հարթ՝ մուգ կամ դեղնականաչավուն երանգներով: Շատ հայտնի ուտելի միդիայի խեցին սև է, փայլուն: Հնագույն ժամանակներից մարդիկ միդիան օգտագործել են սննդի մեջ (համարվել է «աղքատների ոստրե»), քանի որ համային հատկանիշներով զիջում է իսկական ոստրեին: Ներկայումս այն բազմացվում է հատուկ ծովային տնտեսություններում: Երբեմն տեղատվության ժամանակ միդիաները մնում են ափին և առանց ջրի երկար չեն դիմանում: Միդիաներն ամուր թելիկների (բիսուս) միջոցով կպչում են ջրի հատակի քարերին, ինչը հնարավորություն է տալիս մակընթացության ժամանակ դիմանալ ալիքների ուժին: 
Ոստրեների խեցին տափակ է, անկանոն կլոր: Անշարժ են, խեցու ստորին փեղկով կպչում են հիմնանյութին: Շատ տեսակներ դիմանում են տեղատվության ժամանակ հնարավոր չորացմանը: 
Ոստրեների որոշ տեսակներ օգտագործվում են սննդի մեջ. օրինակ՝ եվրոպական ոստրեն ճանաչված է որպես նրբախորտիկ և բազմացվում է ծովային տնտեսություններում: Ինչպես մյուս երկփեղկ փափկամարմինները, միդիաներն ու ոստրեները նույնպես սնվում են պլանկտոնով: Երբ սիֆոնային խողովակով ջուրն անցնում է նրանց թիկնոցային խոռոչի մեջ, պլանկտոնը զատվում է ջրից և ծառայում որպես կեր, իսկ ջուրն արտատար սիֆոնով դուրս է գալիս: Միաժամանակ փափկամարմինները շնչում են ջրում լուծված թթվածինը: