Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Միջերկրականի ավազանն առատ է գեղեցիկ ու շքեղ ծաղիկների բազմաթիվ տեսակներով:
Կորսիկան  Միջերկրական ծովի ամենալեռնոտ և աշխարհագրորեն ամենատարաբնույթ կղզին է: Հույներն այդ պատճառով, թերևս, այն անվանել են գեղեցկության կղզի:
Միջերկրածովայքը Միջերկրական ծովն է` իր ջրահավաք ավազանի երկրներով: Միջերկրական ծովն Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծովերից է: Գտնվում է Եվրասիայի և Աֆրիկայի միջև՝ արևմուտքից արևելք ձգվելով 3000 կմ: Ջիբրալթարի նեղուցով միանում է Ատլանտյան օվկիանոսին, Դարդանելի նեղուցով՝ Մարմարա, Բոսֆորի նեղուցով՝ Սև, Սուեզի ջրանցքով՝ Կարմիր ծովերին: Այստեղ են Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան և Փոքր Ասիա թերակղզիները, Բալեարյան, Կորսիկա, Սարդինա, Սիցիլիա, Կրետե և Կիպրոս կղզիները: 
Կլիման մերձարևադարձային է, ամառը՝ շոգ ու չոր, ձմեռը՝ մեղմ ու խոնավ, որը կոչվում է միջերկրածովյան տիպի: Կենդանիներից կան դելֆիններ, փոկեր, ծովային կրիաներ, 550 տեսակի ձկներ, որոնցից 70-ը՝ բնաշխարհիկ: 
Միջերկրականի ավազանը, լինելով քաղաքակրթության հնագույն օրրաններից մեկը, բավականին խիտ է բնակեցված: Մեծ է Միջերկրական ծովի տնտեսաաշխարհագրական նշանակությունը: Այն եվրոպական պետությունների համար Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Ավստրալիայի և Օվկիանիայի (Սուեզի ջրանցքով) հետ հաղորդակցության կարևորագույն ուղիներից է: Օվկիանոսային խոշոր լցանավերը տեղափոխում են նավթ, իսկ ուղևորատար նավերը՝ բազմաթիվ զբոսաշրջիկների: Մեծ է նաև Միջերկրական ծովի նշանակությունը հանգստի և զբոսաշրջության առումով: Միջերկրական
Միջերկրականի մերձափնյա քաղաքներն զբոսաշրջության և հանգստի խոշոր կենտրոններ են:
ծովով ծովային ճանապարհորդության դուրս գալով՝ զբոսաշրջիկները կարող են 1 ուղևորության ընթացքում լինել 3 աշխարհամասում՝ Ասիայում, Եվրոպայում և Աֆրիկայում:
Ծովի ափերը (հիմնականում՝ հյուսիսային) հազարավոր կիլոմետրերով վերածվել են առողջարանների, հանգստյան տների, զբոսաշրջության հանգրվանների: Հայտնի են հատկապես Լազուրափը և Բալեարյան կղզիները: Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարաններն ու հանգստավայրերը, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները գրավում են տարեկան 30 մլն զբոսաշրջիկների: