Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում



Երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթ Ջոմոլունգման (8848մ) հյուսիսից
Ասիայի անապատային շրջաններում ուղտն անփոխարինելի 
փոխադրամիջոց է:
Բայկալն աշխարհի ամենախոր քաղցրահամ  լիճն է:
Օազիս Տակլա-Մական անապատում
Փոքր պանդաները Ասիայի բնաշխարհիկներից են:
Պրժևալսկու ձին պահպանվել է կենդանաբանական այգիներում և Ասկանիա Նովա (Ուկրաինա) արգելոցում:
Հնդկաստանի Թաջ Մահալը աշխարհի նորընծա 7 հրաշալիքներից է:
Տարածքը (ներառյալ կղզիները)՝  44.445 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝  2.730 հզ. կմ2
Ափագիծը՝  62 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 960 մ
Ամենաբարձր կետը` Ջոմոլունգմա կամ Էվերեստ լեռնագագաթ՝ 8848 մ 
Ամենացածր կետը` Մեռյալ ծով՝  – 405 մ
Հյուսիսային ծայրակետը` Չելյուսկին հրվանդան՝ հս. լայն. 77օ43՜
Հարավային ծայրակետը` Պիայ հրվանդան՝ հս. լայն. 1օ16՜
Արևմտյան ծայրակետը` Բաբա հրվանդան՝  արլ.երկ. 26օ10՜
Արևելյան ծայրակետը` Դեժնևի հրվանդան՝  արմ. երկ. 169օ40՜
Ամենաերկար գետը` Յանցզի՝  6300 կմ
Ամենամեծ լիճը` Կասպից ծով՝  56,015 հզ. կմ2
Ամենամեծ կղզին` Կալիմանտան՝ 734 հզ. կմ2
Ամենամեծ անապատը` Գոբի` 900 հզ. կմ2
Պետությունների թիվը` 50
Ամենամեծ պետությունը` Ռուսաստան (տարածքի 77%-ը գտնվում է 
Ասիայում)
Ամենափոքր կղզի-պետությունը` Մալդիվներ
Ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը` Չինաստան` 1.3 մլրդ
Ամենախոշոր քաղաքը` Տոկիո` 26 մլն
Բնակչության ընդհանուր թիվը` 3.6 մլրդ 

Ասիան զբաղեցնում է երկրագնդի ամբողջ ցամաքի մեկ երրորդ մասը: Նրա ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային սառուցյալ, հարավից՝ Հնդկական, արևելքից՝ Խաղաղ օվկիանոսները, արևմուտքից՝ Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Միջերկրական ծովը: 
Ասիան ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունը գրեթե 3 անգամ ավելի է, քան Եվրոպայինը: Այստեղ գերակշռում են լեռնաշղթաները և սարահարթերը, որոնք կազմում են տարածքի 3/4-ը: Կենտրոնական մասում գտնվում է Տիբեթի սարահարթը, որի հարավային եզրին բարձրանում են երկրագնդի ամենաբարձր լեռները՝ Հիմալայները (Ջոմոլունգմա կամ Էվերեստ գագաթի բարձրությունը 8848 մ է): Ասիայում է գտնվում երկրագնդի ամենացածր կետը՝ Մեռյալ ծովի ափին Գհոր իջվածքը (-405 մ):
Ասիայի ժամանակակից ռելիեֆը ձևավորվել է երկրաբանական երկարատև ժամանակաշրջանի ընթացքում: Առանձնացվում են նորագույն ծալքավորության երկու` Ալպ-Հիմալայան (Մեծ և Փոքր Կովկասի լեռներ, Հայկական, Փոքրասիական և Իրանական լեռնաշխարհներ, Զագրոսի, Կոպետդաղի, Էլբուրսի լեռներ, Հիմալայներ, Կարակորում) և Խաղաղօվկիանոսյան (Կորյակական, Կամչատկայի, Սախալինի և այլ լեռներ), և մեկ հին (Պամիր, Տյան-Շան, Ալթայի, Արևմտյան և Արևելյան Սայաններ, Մերձբայկալի ու Անդրբայկալի լեռներ) գոտիներ:
Ասիայի ռելիեֆին բնորոշ ձևերից են նաև սարահարթերը (Միջինսիբիրական, Արևելաչինական, Դեկանի, Արաբական) և դաշտավայրերը (Միջագետքի, Ինդոս-Գանգեսյան, Չինական Մեծ, Կուր-Արաքսյան, Կոլխիդայի, Թուրանի):
Ասիայի կլիման չափազանց բազմազան է, որը պայմանավորված է հիմնականում տարածքի ընդարձակությամբ, հյուսիսից հարավ մեծ ձգվածությամբ, ռելիեֆի մեծ հակադրություններով: Հյուսիսային Ասիան աչքի է ընկնում արկտիկական և մերձարկտիկական կլիմայով:
Վերխոյանսկի և Օյմյակոնի շրջաններում է գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենացուրտ վայրը (-870C)՝ ցրտի բևեռը: Տարվա մեծ մասը Ասիայի հյուսիսը ծածկված է ձյունով, մոլեգնում են ձնահողմերը, փչում սառցաքամիները, տունդրայում բոցավառվում է բևեռափայլը:
Դեպի հարավ աշխարհամասում հսկայական տարածություններ են զբաղեցնում թավախիտ ասեղնատերև անտառները՝ տայգան, որտեղ աճում են խեժափիճին, սիբիրյան եղևնին, մայրին: Այստեղ բնակվում են արջեր, գայլեր, աղվեսներ, ճյուղից ճյուղ են թռչկոտում արագաշարժ սկյուռները, ծառերի մեջ են թաքնվում գեղեցիկ սամույրները:
Կենտրոնական ասիական սարահարթը եզերող լեռներն Ասիայի հարավը փակում են հյուսիսային ցուրտ քամիներից: Հնդկական տաք օվկիանոսով ողողվող աշխարհամասի հարավային ափերին հավերժական ամառ է: Այստեղ շատ շոգ է, ամբողջ տարին առատ անձրևներ են տեղում, աճում են մշտադալար անտառներ՝ ջունգլիներ: Հիմալայներից դեպի հարավ գտնվում է երկրագնդի ամենաանձրևոտ (12000 մմ) վայրը՝ Չերապունջին: Տարվա ընթացքում այստեղ այնքան անձրև է տեղում, որ եթե թափված ամբողջ անձրևաջուրը հավաքենք մի տեղ, ապա այն ջրածածկ կանի քառահարկ շենքը: Ջունգլիներում բնակվում են փղեր, վագրեր, ռնգեղջյուրներ, կապիկներ, բազմաթիվ գեղեցիկ թռչուններ: 
Մեծ տարածություններ են զբաղեցնում անապատներն ու կիսաանապատները (Գոբի, Տակլա-Մական, Կարակում, Կզըլկում, Թար, Ռուբ Էլ Խալի և այլն), որտեղ աճում են օշինդր, ուղտափուշ, սաքսաուլ: Կենդանիներից հանդիպում են այծքաղներ, ուղտ, կուլան, Պրժևալսկու ձի, մողեսներ և այլն:
Ասիայում շատ են ջրառատ, խոշոր գետերը (Յանցզի, Հուանհե, Մեկոնգ, Ամուր, Լենա, Ենիսեյ, Ինդոս, Գանգես, Եփրատ, Տիգրիս, Արաքս): Այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ՝ Կասպից, և ամենախոր՝ Բայկալ, լճերը:
Ընդերքում հայտնաբերված են զանազան օգտակար հանածոների (հատկապես` նավթի, գազի, քարածխի, երկաթի, գունավոր մետաղների և թանկարժեք քարերի) խոշորագույն պաշարներ:
Արևելյան Ասիայի ափերը ողողող Խաղաղ օվկիանոսում կան բազմաթիվ հրաբխային կղզիներ, իսկ օվկիանոսի հատակին՝ մի քանի չափազանց խոր իջվածքներ (անդունդներ): Օրինակ՝ Մարիանյան իջվածքի ամենամեծ խորությունը 11 կմ-ից ավելի է, Ասիայի արևելյան ծովեզերքին և կղզիներում, ինչպես նաև Ալպ-Հիմալայան երկրագոգածալքային գոտում հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր և հրաբխային ժայթքումներ: Օվկիանոսում առաջանում են սարսափելի փոթորիկներ՝ թայֆուններ, որոնք հսկայական ալիքներ են բարձրացնում: Թայֆունները կատաղի արագությամբ սլանում են դեպի ցամաք՝ ճանապարհին կոծանելով ամեն ինչ և իրենց հետ բերելով տեղատարափ անձրևներ:
Արևմուտքում Ասիայի ափերը ողողում են Միջերկրական ծովի ջրերը: Նրա ափերին ամռանը շոգ է, ձմռանը՝ խոնավ ու տաք: Այստեղ աճում են արմավենիներ, նարնջի ու կիտրոնի ծառեր: Ասիայի հարավ-արևմուտքում Արաբական թերակղզու ափերն է ողողում Կարմիր ծովը: 
Բնական լանդշաֆտներն անխաթար պահելու, անհետացող բույսերն ու կենդանիները փրկելու համար Ասիայում ստեղծվել են բազմաթիվ պահպանվող տարածքներ, ազգային պարկեր ու արգելոցներ (Խազարիբագ, Ինդրապուրա, Սիխոտե-Ալինի, Ուսսուրական, Կզըլկումի, Կարակումի, «Սևան», «Դիլիջան» և այլն):
Գիտնականները հնագիտական պեղումներով պարզել են, որ բանական մարդն այստեղ հայտնվել է առնվազն 400 հզ. տարի առաջ:
Ասիայում են ձևավորվել մոնղոլոիդ ռասան, աշխարհի խոշոր լեզվաընտանիքներից վեցը, այդ թվում` ամենախոշորները՝ հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքները: Ասիան բազմազգ աշխարհամաս է. ազգերի և ազգությունների թիվն անցնում է 1000-ից: Առավել մեծաթիվ են չինացիները, հնդիկները, ճապոնացիները, ռուսները, պարսիկները, աֆղանները, տաջիկները  և այլք: Ասիայում են ձևավորվել և աշխարհով մեկ տարածվել համաշխարհային 3 կրոնները` հինդուիզմը, քրիստոնեությունն ու մահմեդականությունը, առաջավորասիական և արևելյան քաղաքակրթությունները: Ամենավաղ քաղաքակրթություններն առաջացել են Միջագետքում, Ինդոս գետի ավազանում և Չինաստանում: Այստեղ են կառուցվել աշխարհի առաջին քաղաքները, գրվել առաջին օրենքները, ձևավորվել երկրագործությունը` ընտելացվել են մի շարք բույսեր և կենդանիներ:
Մեզ են հասել հնագույն ժամանակների մշակույթի այնպիսի աշխարհահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են Բաբելոնի, Պալմիրայի, Չինաստանի, Հնդկաստանի բազմաթիվ հեքիաթային տաճարները, պալատները, մզկիթները:
    
  • Ասիան աստղագիտության, մետաղաձուլության հայրենիքն է, այստեղ են հայտնագործվել գիրը, կողմնացույցը, մետաքսը, վառոդը, ճենապակին: