Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Դաշտային մկնաճւռակ
Ճահճային մկնաճուռակ
Մարգագետնային մկնաճուռակ
Տափաստանային մկնաճուռակ
Մկնաճուռակները բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Տարածված են ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից:
Որոշակի հակվածություն ունեն սնվելու մկնակերպ կրծողներով (այստեղից՝ անվանումը): Մկնաճուռակների խմբին բնորոշ է լավ արտահայտված սեռական երկձևությունը. արուները բաց մոխրագույն են, էգերը՝ շագանակագույն: Աչքի են ընկնում երկար դեղին նախաթաթով, աչքերի համեմատաբար հորիզոնական դիրքով, սրածայր թևերով ու երկար պոչով: Մարմնի երկարությունը 40–56 սմ է, թևերի բացվածքը՝ 95–130 սմ:
ՀՀ-ում հայտնի է մկնաճուռակների 4 տեսակ՝ դաշտային, ճահճային, մարգագետնային, տափաստանային:
Դաշտային մկնաճուռակը ձմեռող է, քիչ տարածված: Ապրում է լեռնատափաստաններում, ցանքադաշտերում, կիսաանապատներում: Ձմեռում է Արարատյան դաշտում: Որսի պահին թռչում է գետնից մի քանի մետր բարձր՝ V-աձև վեր պարզած թևերով:
Ճահճային մկնաճուռակը նստակյաց է, քիչ տարածված: Ապրում է լճերի մոտ, ճահճուտներում: Որսը որոնում է ցածր, դանդաղ թռիչքի ընթացքում՝ կիսաբաց թևերը վեր պարզած: Բնադրում է ճահիճներում (ջրից 120–130 սմ բարձր), առանձին դեպքերում՝ գետնին, խիտ բուսուտներում: Դնում է սպիտակ, կապտավուն կամ կանաչավուն-սպիտակ 3–8 ձու:
Մարգագետնային մկնաճուռակը բնադրող-չվող է, քիչ տարածված: Հանդիպում է խոնավ տարածքներում, ՀՀ հյուսիսային լեռնատափաստաններում, Արարատյան դաշտում՝ գերազանցապես գարնանը: Բնադրում է գետնին, բույնը պատրաստում է խոտաբույսերից, եղեգից, ճյուղերից: Դնում է կապտավուն-սպիտակ 4–5 ձու:
Տափաստանային մկնաճուռակը կլոր տարին չվահյուր է, քիչ տարածված: Հանդիպում է Արարատյան դաշտում, լեռնատափաստաններում, լայնարձակ հարթավայրային հովիտներում:
Մկնաճուռակներն օգտակար են. նպաստում են ցանքատարածությունների առողջացմանը՝ մեծ քանակությամբ կրծողներ (հատկապես՝ դաշտամկներ) ոչնչացնելով: