Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թունատամ մողես
Պարսկական կլորագլուխ մողես
Հայկական ժայռային 
մողես
Քամելեոնը իր երկար լեզվով միջատներ է հավաքում:
Կովկասյան լեռնային ագամա
Մողեսները կազմում են թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ: Հայտնի է շուրջ 26 ընտանիքի 371 ցեղի 4765 տեսակ, ՀՀ-ում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) շուրջ 12 ցեղի 26 տեսակ: Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում: 
ՀՀ-ում հանդիպում են անդրկովկասյան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպիտակափոր), Ռադդեի, Ռոստոմբեկովի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, Չեռնովի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն: 
Մողեսների մարմինը (երկարությունը՝ 3,5 սմ–4 մ) իլիկաձև է կամ գլանաձև՝ պատված թեփուկներով ու վահանիկներով, որոնց ձևն ու դասավորությունն ունեն կարգաբանական նշանակություն: Մեծամասնության առջևի և հետևի վերջավորությունները հնգամատ են ու լավ զարգացած, որոշ տեսակներինը բացակայում են, և մարմինը նմանվում է օձի (անոտ մողեսներ): Ատամներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ): Պլևրոդոնտ ատամները մաշվելու կամ ջարդվելու դեպքում փոխարինվում են նորերով: Լսողությունը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք: Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ: Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը: Վտանգի դեպքում, մկանների կծկման շնորհիվ, հաճախ թողնում են պոչն ու փախչում, որը մի քանի շաբաթ անց վերականգնվում է: Գունավորումը խիստ բազմազան է և լավ ներդաշնակվում է շրջակա միջավայրին: Ծառաբնակ տեսակները հաճախ կանաչ գունավորում ունեն, անապատում ապրողները բաց գույնի են: Որոշ տեսակներ կարողանում են գունափոխվել և հարմարվել միջավայրին: Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ: Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն. հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ): Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով: Կան նաև բուսակեր տեսակներ: Բազմանում են առավելապես ձվադրմամբ (դնում են 1–35 ձու): Կան նաև ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ և կուսածնությամբ բազմացողներ: Վերջիններից են միասեռ ժայռային (սպիտակափոր), հայկական, Ռոստոմբեկովի և Դալի մողեսները (ՀՀ-ում հայտնաբերել է Դ. Դարևսկին):
Մողեսներն օգտակար սողուններ են. ոչնչացնում են վնասատու միջատներին: Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, Չեռնովի մերկաչքն անհետացման եզրին են: Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և փոքրասիական մողեսը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: 
Կոմոդյան վարանը ամենամեծ մողեսն է: Երբեմն նրան անվանում են «Կոմոդա կղզու հրեշ» կամ «ցամաքային կոկորդիլոս»: Նա հարձակվում է եղջերուների և խոզերի վրա:
Թիկնոցավոր մողեսը վտանգի դեպքում շտկում է բերանի շուրջը դասավորված մաշկածալքերը՝ նմանեցնելով այն հսկա մեծատամ երախի, և այդպես վախեցնում թշնամիներին: