Այբուբեն
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
Արագ Որոնում


Մոշենու ճյուղը՝ հատապտուղներով
Մոշենին վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է կամ թուփ: Հայտնի է 600 տեսակ՝ տարածված Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում: ՀՀ-ում հանդիպում է 11 տեսակ՝ անատոլիական, հայկական, սպիտակավուն, եղևնուտային, ցեզիուս և այլն՝ տարածված Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում: Աճում է թփուտներում, գետերի, առուների, ջրանցքների ափերին, անտառների ու ճանապարհների եզրերին և այլն:
Մոշենու Թախտաջյանի, Զանգեզուրի և կովկասյան տեսակները բնաշխարհիկներ են և տարածված են Սյունիքի մարզում. աճում են կիրճերի լանջերին, կավոտ, քարքարոտ վայրերում և այլուր:
Ցողունը փշոտ է, բարձրությունը՝ 100–150 սմ: Տերևները պարզ կամ բարդ են, կոթունավոր: Ծաղկաբույլը կիսահովանոց է կամ կարճ ողկույզ, ծաղիկները՝ երկսեռ սպիտակ: Պտուղը սև, մուգ կարմիր հյութալի բազմակորիզ հատապտուղ է: Պարունակում է շաքարներ, օրգանական թթուներ, աղաղանյութեր, վիտամիններ: Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ և այլն):