Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կենդանակերպի նշանները
Աստղագուշակները համոզված են, որ աստղերի նկատմամբ Արեգակի, Լուսնի և այլ մոլորակների ունեցած դիրքերով կարելի է կանխագուշակել մարդու ապագան և նույնիսկ համաշխարհային նշանակության իրադարձություններ: Նրանք որոշում են Արեգակի, Լուսնի և տարբեր մոլորակների դիրքերը (դասավորության աղյուսակը) որոշակի ժամանակամիջոցում (օրինակ՝ որևէ մեկի ծննդյան օրը), այնուհետև բացատրում են, թե այդ մարդու համար ինչ դեր է խաղում այս կամ այն մոլորակի դիրքը: Այդպես կազմվում է բախտացույցը՝ հորոսկոպը:
Աստղագուշակներն Արեգակի դիրքը համարում են ամենակարևոր գործոններից մեկը: Տարվա ընթացքում Արեգակը երկնքում կատարում է շրջան, որն անցնում է կենդանակերպի համաստեղություններով և կոչվում է Կենդանակերպի շրջան: Մի քանի հազարամյակ առաջ աստղագուշակները Կենդանակերպի շրջանը բաժանել են 12 հավասար մասերի և դրանք անվանել կենդանակերպի նշաններով: Տվյալ մարդու կենդանակերպի նշանը որոշվում է Կենդանաշրջանում նրա ծննդյան պահին Արեգակի ունեցած դիրքով: Կենդանակերպի նշանները կրում են այն հիմնական համաստեղությունների անունները, որոնց միջով անցնում է Արեգակը: Սակայն ներկայիս նշանները միշտ չէ, որ համընկնում են համաստեղությունների հետ: Դա հետևանք է աստղերի մեջ Արեգակի շարժման հետագծի աստիճանական փոփոխության, թեև ժամանակի ընթացքում համաստեղությունների չափերը նույնպես փոփոխվում են:
Թեև գիտնականների մեծ մասը համարում է, որ աստղագուշակությունը հիմնված է նախապաշարմունքների և ոչ թե իրական փաստերի վրա, այնուամենայնիվ, քիչ չեն նաև դրան հավատացողները, և հանրաճանաչ բազմաթիվ թերթեր ու ամսագրեր իրենց հատուկ բաժիններում հրատարակում են Կենդանաշրջանի յուրաքանչյուր նշանի համար համառոտ բախտացույցներ: Կան նաև այդօրինակ հեռուստատեսային և ռադիոհաղորդումներ:

Աստղագուշակության պատմությունից
Աստղագուշակությունը ծագել է հեռավոր անցյալում՝ երկնային լուսատուների աստվածացման և առեղծվածային թվացող երկնային երևույթները գերբնական ուժերին վերագրելու շրջանում: Հայ պատմիչները նշում են, որ պարսկական արքունիքում աստղագուշակները դասվում էին արքունական պաշտոնյաների շարքը: Աստղագուշակությունը ժամանակին խթանել է աստղագիտական դիտումները և դրանով փաստորեն նպաստել աստղագիտության զարգացմանը:
Աստղագուշակությունը տարածված էր Ասորեստանում, Բաբելոնում, Եգիպտոսում, Հունաստանում, Հռոմում և ողջ Առաջավոր Ասիայի երկրներում: Աստղագիտությունը տարածված էր նաև Հայաստանում: Աստղագուշակությանը վերաբերող և բազմաթիվ ձեռագիր ընդօրինակություններով մեզ հասած հայերեն ամբողջական ու ծավալուն ժողովածուներից են Երևանի Մատենադարանում պահվող «Աղավետը», «Ախտարքը» (որոնց մեջ տեղ գտած նյութերի մեծ մասը թարգմանություններ են արաբերենից և պարսկերենից), ինչպես նաև IV դարի անվանի հույն աստղագետ Անդրեաս Բյուզանդացու աշխատության հայերեն թարգմանությունը:

       Կենդանակերպի նշանների և 
ամսաթվերի համապատասխանությունը
Ջրհոս` 21 հունվար-19 փետրվար
Ձկներ` 20 փետրվար-21 մարտ
Խոյ` 21 մարտ-20 ապրիլ
Ցուլ` 21 ապրիլ-21 մայիս
Երկվորյակներ` 22 մայիս-21 հունիս
Խեցգետին` 22 հունիս-23 հուլիս
Առյուծ` 24 հուլիս-23 օգոստոս
Կույս` 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Կշեռք` 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Կարիճ` 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր
Աղեղնավոր` 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Այծեղջյուր` 22 դեկտեմբեր-20 հունվար