Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Բեռնարկղանավ 
Օդաբարձիկով նավ
Զբոսանավ 
Լցանավ
Մարդիկ նավեր և նավակներ կառուցել են շատ վաղուց: Արդեն մ.թ.ա. 4000 թ-ին հին եգիպտացիները կարողանում էին հնդկեղեգից նավակներ պատրաստել: Հին հույներն ու հռոմեացիները նավարկում էին թիանավերով: Մոտավորապես 3 հզ. տարի առաջ Միջերկրական ծովում երևան եկան այնպիսի նավեր, որոնք, բացի թիերից, նաև առագաստներ ունեին: Այդ նավերը ծովով բեռներ էին փոխադրում, դուրս գալիս ռազմերթի: Դեռևս մեր թվականությունից հազար տարի առաջ փյունիկեցիները և հույները պատրաստում էին առագաստաթիավոր փայտե ռազմանավեր՝ գալերներ: 700–1000 թթ-ին վիկինգներն իրենց ռազմական երկարաքիթ առագաստանավերով՝ դրակարներով, նվաճեցին գրեթե ողջ Հյուսիսային Եվրոպան: Չինացիները ծովերով երթևեկում էին ջոնկաներով՝ քառանկյուն առագաստներով խոշոր հարթահատակ նավերով:
Ժամանակի ընթացքում նավերի տեղաշարժման համար ավելի ու ավելի հաճախ սկսեցին օգտագործել քամու ուժը: Առագաստների թիվը գնալով ավելանում էր, մեծանում էին նավերի չափերը, աճում էին բեռնատարողությունն ու արագությունը: Ամենաարագընթացները եռակայմ կամ քառակայմ առագաստանավերն էին՝ քլիպերները (անգլերեն «քլիպ»՝ կտրել, այսինքն՝ փոքրացնել երթևեկության ժամանակը): Անգլիական «Քեթի Սարկ» քլիպերը համընթաց քամու ժամանակ մեկ օրում անցնում էր մոտ 400 մղոն՝ ավելի քան 700 կմ: Ժամանակակից ամեն շոգենավ չէ, որ կարող է մեկ օրում այդքան ճանապարհ անցնել: 1850-ական թվականներին բրդով բեռնված քլիպերը Ավստրալիայից Անգլիա հասավ ընդամենը երկու ամսում: Քլիպերները մեծ արագություն էին զարգացնում միայն համընթաց քամու ժամանակ, իսկ հանդարտ եղանակին նույնիսկ լավագույն առագաստանավն ամիսներով ճոճվում էր տեղում:
1807 թ-ին ամերիկացի Ռ. Ֆուլտոնը նավի վրա շոգեմեքենա հարմարեցրեց: Այդ ժամանակից սկսած՝ նավերը դադարեցին ենթարկվել քամու քմահաճույքին: Առաջին շոգենավերը թիանվավոր էին, որոնցով և նավն առաջ էր շարժվում: Միաժամանակ շոգենավերում պահպանվում էին նաև առագաստները, որոնք օգտագործում էին թիանիվների ջարդվելու կամ շոգեմեքենայի խափանվելու դեպքերում: XIX դարի 1-ին կեսին թիանիվների փոխարեն շոգենավերում սկսեցին տեղադրել թիապտուտակներ:
XX դարի սկզբին երևան եկան ներքին այրման շարժիչներով նավեր՝ ջերմանավեր, որոնք օգտագործվում էին ամենաբազմապիսի աշխատանքների համար: Ջերմանավերը (նաև սուզանավերը) համալրում էին ռազմածովային նավատորմի կազմը: Ձկնորսանավերով օվկիանոսներում ձուկ են որսում, հենց որսավայրում վերամշակում ու սառեցնում են որսը, նաև պահածոներ պատրաստում: Ժամանակակից բեռնանավերն արագորեն բեռնելու կամ բեռնաթափելու համար բեռները նախապես տեղավորում են խոշոր՝ բեռնարկղերի մեջ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 3–5 տոննա: Իսկ մարդատար նավերը լողացող «քաղաքներ» են, որոնցում կան հանգստասրահներ, մարզահրապարակներ, լողավազաններ, գրադարան, կինոհամերգասրահներ, ռեստորաններ: Մի նավահանգստից մյուսն ավելի արագ կարելի է հասնել ստորջրյա թևեր ունեցող նավերով, որոնք արագ ընթացքի ժամանակ նավը բարձրացնում-պահում են ջրի մակերևույթին, և այն սլանում է ժամում ավելի քան 100 կմ արագությամբ:
Գնալով նավերը դառնում են ավելի բեռնատարողունակ ու արագընթաց, ավելի հեշտությամբ են հաղթահարում ճանապարհին հանդիպող արգելքները: Հզոր ատոմագնացները սառույցների միջով ճանապարհ են բացում առևտրական, ձկնորսական ու մարդատար նավերի համար: Ջրի, ծանծաղուտների, ճահիճների և նույնիսկ գետնի վրայով ժամում մինչև 150 կմ արագությամբ սլանում է օդաբարձիկով նավը, որին ջրից կամ գետնից վեր է պահում սեղմած օդի «բարձիկը»: Ժամանակակից նավերի շարքում կան նաև գիտական հետազոտությունների համար նախատեսված նավեր: