Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝ 
Կատմանդու
Տարածքը՝ 
147,2 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
27,7 մլն
Պետական լեզուն՝ 
նեպալերեն
Դրամական միավորը՝ 
նեպալյան ռուփի
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուն
Նեպալի Դաշնային Դեմոկրատական Հանրապետություն
Նեպալը պետություն է Հարավային Ասիայում՝ Հիմալայների կենտրոնական մասում: Տարածքը լեռնային է. հաշվվում են 8000 մ-ից բարձր 10-ից ավելի լեռնագագաթներ, այդ թվում՝ երկրագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ Ջոմոլունգման (Էվերեստ՝ 8848 մ): Երկրի միայն հարավային հատվածն է գտնվում Ինդոս-Գանգեսյան դաշտավայրում: Ընդերքում կան պղնձի, ոսկու, քրոմի, շափյուղայի, նավթի, գազի պաշարներ: Կլիման մուսսոնային է՝ լավ արտահայտված վերընթաց գոտիականությամբ. ստորոտներին և նախալեռներում տարածված են ծառաթփուտային ջունգլիները, դրանցից վեր մշտադալար անտառներ են, ավելի վեր՝ բարձրլեռնային մարգագետինները, 5000 մ-ից բարձր հավերժական ձյան գոտին է:
Գետերը` Կառնալի, Գանդակ, Կոսի, Բագհմատի, որոնք մասնատում են Հիմալայների լանջերը, պատկանում են Գանգեսի ավազանին և ունեն մեծ ջրաէներգետիկ պաշարներ, սակայն քիչ են օգտագործվում: 
Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան: Ջունգլիներում կան փիղ, վագր, ընձառյուծ, կապիկներ, լեռներում՝ հիմալայան արջ, այծյամ, հովազ:
Միջնադարում Նեպալի տարածքում գոյություն են ունեցել բազմաթիվ մանր իշխանություններ, որոնք XVIII դարում միավորվել են մեկ թագավորության մեջ (մայրաքաղաքը՝ Կատմանդու): Նույն դարի 2-րդ կեսից արդեն երկիրը գտնվում էր անգլիացիների իշխանության ներքո: Անկախություն է ձեռք բերել 1951 թ-ին:
Հիմնական բնակիչները նեպալցիներն են, բնակվում են նաև նևարներ, գուրունգներ, մուրմիներ և այլք, ովքեր խոսում են հնդեվրոպական և չին-տիբեթական լեզվաընտանիքների մոտ 60  բարբառով, որոնցից գիր ունեն միայն 14-ը: 
Խոշոր քաղաքներն են Կատմանդուն, Լալիտպուրը, Ջանակպուրը, Բհակտապուրը:
Արդյունաբերությունը թույլ է զարգացած: Կան գյուղատնտեսական հումքի՝ շաքարի, ծխախոտի վերամշակման, փայտամշակման, թղթի փոքր ձեռնարկություններ: Նախկին փարթամ անտառների տեղում այժմ մշակում են բրինձ, շաքարեղեգ, ջուտ, եգիպտացորեն, ծխախոտ, ցիտրուսներ: Բարձրլեռնային շրջաններում զբաղվում են անասնապահությամբ: Բուծում են յակ, ոչխար, այծ, գոմեշ: Խոշոր եղջերավոր կենդանիների մեծ մասն օգտագործվում է որպես քարշուժ:
Նեպալում հիմնականում բնակվում են ցածրահարկ, աղյուսե տներում: Վերջին շրջանում Կատմանդու, Ջանակպուր և այլ քաղաքներում կառուցվում են ժամանակակից շենքեր:
Մակալու լեռնագագաթը Հիմալայներում
    Նեպալի մշակույթը կրել է հարևան երկրների (Չինաստան, Հնդկաստան) ազդեցությունը: Կատմանդուի մոտ գտնվող Բոդենաթ և Սվայամբհունաթ ստուպաները (կառուցվել են մ.թ.ա. III դարում, վերակառուցվել VIII–IX դարերում), որոնք քարե զանգվածեղ կիսագնդեր են, կրում են ոսկեջրած պղնձի երեսպատվածքով բուրգեր: XV–XVIII դարերում կառուցվել են հնդկական աշտարակավոր և չինական պագոդաներին նման տաճարներ: Նեպալցիները մեծ ուշադրություն են դարձնում ժողովրդական երգին ու պարին, հատկապես պարային ներկայացումներին, որոնցից շատերը սկզբնավորվել են դարեր առաջ: 
Նեպալը բուդդայականության կենտրոնն է, լամաների նստավայրը: Զարգացած է արվեստի առանձնահատուկ մի տեսակ՝ գիտինատյա նեպալյան դասական թատերական ժանրը, որտեղ դերասանի արտասանած 8–10 արտահայտության իմաստը բացահայտվում է պարով: