Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ներզատիչ համակարգի հիմնական գեղձերը
Օրգանիզմի ներզատիչ (հունարեն՝ էնդոկրին) համակարգը կազմված է ներզատիչ գեղձերից և նյարդային համակարգի հետ մասնակցում է օրգանիզմի բոլոր կարևոր կենսական գործառույթների կարգավորմանը: Ներզատիչ գեղձերը տարբեր ձևերի ու մեծության են և տեղադրված են մարմնի տարբեր մասերում: Դրանք արտատար ծորաններ չունեն և արտադրած նյութերը (հորմոններ) անհրաժեշտության դեպքում անմիջապես անցնում են արյան ու ավշի մեջ և, տարածվելով ամբողջ օրգանիզմում, համաձայնեցնում են տարբեր հյուսվածքների և օրգանների գործառույթները: Ներզատիչ համակարգն ընդգրկում է ենթատեսաթումբը (հիպոթալամուս), ստորին մակուղեղը (հիպոֆիզ), վերին մակուղեղը (էպիֆիզ) կամ կոնաձև գեղձը, վահանագեղձը, հարվահանագեղձերը, ուրցագեղձը, ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակները, մակերիկամներն ու սեռական գեղձերը:
Հորմոնները բարձրակտիվ կենսաբանական նյութեր են, որոնք պայմանավորում են աճման, ֆիզիկական զարգացման, նյութափոխանակության, սեռական հասունացման շարժընթացները, այդ թվում՝ երկրորդային սեռական հատկանիշների դրսևորումը (օրինակ` տղամարդկանց բեղերը, մորուքը, կանանց կաթնագեղձերը և այլն): Հսկում են նաև հղիության ճիշտ ընթացքը և պտղի զարգացումը:
Ներզատիչ համակարգն սկսում է գործել ներարգանդային զարգացման 2,5–3 ամսից. նրա ցանկացած գեղձի գործառույթի խանգարումն ուղեկցվում է հորմոնների արտադրման ավելացմամբ կամ նվազմամբ և հանգեցնում է օրգանիզմի խոր փոփոխությունների: Օրինակ՝ վահանագեղձի անբավարարությունը կարող է խանգարել երեխայի բնականոն ֆիզիկական և մտավոր զարգացումը: Շաքարախտով տառապող մարդիկ մշտապես հոգնածություն են զգում, նրանց տանջում է մշտական սաստիկ ծարավը և առատ (օրը 6 լ և ավելի) մեզի արտազատումը: Ճիշտ բուժման դեպքում այդ ախտանշանները վերանում են: 
Հորմոններն օգտագործվում են օրգանիզմի գործունեության տարբեր խանգարումների բուժման համար: Սակայն բուժումն անպայման պետք է նշանակի բժիշկը և վերահսկի բուժման արդյունքները:
Հորմոնները կարևոր նշանակություն ունեն նաև կենդանիների և բույսերի կյանքում. օրինակ՝ կարգավորում են միջատների և խեցգետնակերպների արտաքին կմախքը նորով փոխարինվելու երևույթը, բույսերի աճումն ու ծաղկումը: