Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Ներկերը գունավոր նյութեր են, որոնք օգտագործվում են առարկաներին գեղեցիկ տեսք տալու և մակերևույթը քայքայումից պաշտպանելու նպատակով: Ներկերը կազմված են թաղանթ առաջացնող նյութերից և գունանյութերից: Հաճախ պարունակում են նաև լուծիչներ: Որպես թաղանթ առաջացնող նյութեր՝ օգտագործվում են ձեթերը, օլիֆները, լաքերը, պոլիմերների ջրային էմուլսիաները, բուսական կամ կենդանական սոսինձները, հեղուկ ապակին և այլն: Գունանյութերով են պայմանավորված ներկերի գույնը, ծածկունակությունը, անթափանցելիությունը, հակակոռոզիային հատկությունը և այլն: Մածուկային ներկերը պատրաստում են գունանյութը սոսնձանյութում տրորելու միջոցով: Օգտագործելուց առաջ մածուկային ներկերը նոսրացնում են օլիֆով կամ այլ լուծիչով: Արտադրվում են նաև օգտագործման համար պատրաստ հեղուկ ներկեր: Փոշեներկերը նստեցնում են առարկայի մակերևույթին, ապա հալում՝ տաքացնելով:
Տարբերում են շինարարական, տպագրական և գեղանկարչական ներկեր:
Ներկանյութերը քիմիական նյութեր են, որոնք օգտագործվում են գործվածքին, կաշվին, մորթուն, թղթին, պլաստմասսաներին և այլ առարկաների ու իրերի՝ լույսի, շփման, ջրի, քրտինքի, օճառի և այլ լվացամիջոցների ազդեցության նկատմամբ կայուն գույն տալու նպատակով: Նախկինում օգտագործվում էին բնական ծագում ունեցող ներկանյութեր, որոնք XIX դարի կեսերից գրեթե լրիվ կորցրին իրենց կիրառական նշանակությունն ու փոխարինվեցին սինթետիկ ներկանյութերով:  Ներկանյութերի գույնը՝ տեսանելի լույսն ընտրողաբար կլանելու ունակությունը, պայմանավորված է նրանց քիմիական կառուցվածքով և գունակիր խմբերի առկայությամբ:

Ներկանյութերի ստացման 
պատմությունից
Անցյալում առարկաները ներկելու համար օգտագործում էին գունավոր կավեր, մետաղների օքսիդներ, մուր, բուսական ու կենդանական նյութեր: Ինդիգոակիր բույսերի տերևներից ստանում էին ինդիգո, տորոնի արմատներից՝ ալիզարին, միջերկրածովային փափկամորթներից՝ «անտիկ» ծիրանագույն, մանգոյի տերևներով սնվող կենդանիների մեզից՝ «հնդկական դեղին»: 
Հայկական ձեռագրերում նկարագրված են Հայաստանում օգտագործվող և զգալի քանակներով արտահանվող լաջվարդի (Հայաստանում այսպես էին անվանում ինդիգոն), սև թանաքի, որդան կարմիրի և այլ ներկանյութերի ստացման եղանակները: XIX դարում մանածագործության բուռն զարգացումը մեծացրեց ներկանյութերի պահանջարկը: 1855 թ-ին լեհ քիմիկոս Յա. Նաթանսոնը Վարշավայի համալսարանում ստացավ առաջին սինթետիկ ներկանյութը՝ ֆուքսինը (գույնով հիշեցնում է ֆուքսիայի ծաղիկը): 1856 թ-ին անգլիացի քիմիկոս և արդյունաբերող Վ. Հ. Պերկինն ստացավ մետաքսը կարմրամանուշակագույն ներկող մովեինը և կազմակերպեց դրա արտադրությունը: 1869-ին Կ. Գրեբեն և Կ. Լիբերմանը սինթեզեցին ալիզարինը, 1870 թ-ին Ա. Բայերը՝ ինդիգոն: Սինթետիկ ներկանյութերի արտադրությունը կենտրոնացավ Գերմանիայում: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ այն տարածվեց նաև Անգլիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում և այլուր: 
Ներկայումս շատ ավելի է ընդլայնվել սինթետիկ ներկանյութերի արտադրությունը, և ավելի է մեծացել դրանց կիրառությունը: Սինթետիկ ներկանյութեր արտադրվում են նաև Երևանում:
  • Ներկանյութեր տերմինը 1908 թ-ին առաջարկել է ռուս քիմիկոս Ա. Պորայ-Կոշիցը:
  • «Անտիկ» ծիրանագույնով ներկում էին Հին Հռոմի կայսրերի հագուստները: Երկար ժամանակ ծիրանագույնով ներկված հագուստները մատչելի էին միայն տիտղոսավոր անձանց, և դա է պատճառը, որ մինչ օրս անգլերենում պահպանվել է «Ծնված լինել ծիրանագույնի համար» արտահայտությունը, որը նշանակում է լինել հարուստ և  բարձր դիրք զբաղեցնել: 
  • Հայոց մեջ տարածված էր հայկական ծիրանին՝ որդան կարմիր ներկը, որով ներկում էին արքայական և իշխանական զգեստները: Այն օգտագործվում էր և՜ մանրանկարչության մեջ, և՜ որպես արքայական ու կաթողիկոսական կնիքի ներկ: