Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
միապետություն
Մայրաքաղաքը՝ 
Ամստերդամ
Տարածքը՝ 
41,2 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
16,4 մլն
Պետական լեզուն՝ 
հոլանդերեն
Դրամական միավորը՝ 
եվրո 
(մինչև 2002 թ.՝ գուլդեն)
Տեսարան Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայից
Լագոսն աշխարհի ամենախոշոր քաղաքներից է (բնակչությունը` 18 մլն):
Նիգերիայի Դաշնային Հանրապետություն 
Նիգերիան պետություն է Արևմտյան Աֆրիկայում: Բրիտանական համագործակցության անդամ է: Հարավում ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով: Երկիրն իր անունն ստացել է Աֆրիկայի արևմուտքում սկիզբ առնող Նիգեր գետի անունից: 
Երկրի ռելիեֆում գերակշռում են դաշտավայրերն ու սարավանդները: Ափամերձ հարթավայրում ամբողջ տարին շոգ է ու խոնավ: Մշտադալար ճահճապատ անտառները, որոնք ունեն արժեքավոր բնափայտով ծառատեսակներ (կարմրածառ, երկաթածառ, պանդանուս), զբաղեցնում են տարածքի 30 %-ը: Դեպի հյուսիս տեղանքը գնալով բարձրանում է: Առավել բարձրադիրը Ջոսի սարավանդն է: Այստեղ նույնպես ամբողջ տարին շոգ է, անձրևային շրջանին փոխարինում է չորայինը: Անտառներն աստիճանաբար փոխվում են սավաննաների, հազվադեպ հանդիպում են ծառուտներ կամ փշոտ թփուտներ: Հյուսիսային Նիգերիան արդեն չորային կլիմայով կիսաանապատ է: 
Նիգեր գետն իր լայն ու ջրառատ մասով 1400 կմ երկարությամբ անցնում է երկրի տարածքով՝ ընդունելով Բենուե, Կադունա, Սոկոտո և այլ վտակներ:
Կենդանիներից տարածված են ընձառյուծը, շնագայլը, վայրի կատուն, այծքաղը, ընձուղտը, գետերի ողողատներում՝ գետաձին: Հասարակածային անտառներում շատ են կապիկները: Սավաննաներում կան փղեր և ռնգեղջյուրներ, որոնց պահպանության համար ստեղծվել են արգելոցներ: Կարելի է հանդիպել նաև կոկորդիլոսների, մողեսների, օձերի: Տարածված են միջատները: 
VIII–X դարերում Նիգերիայի հյուսիսում կազմավորվել են հաուսա ժողովրդի քաղաք-պետությունները, նրանցից արևելք՝ Կանեմ Բոռնու պետությունը, իսկ հարավում՝ Բենին թագավորությունը: XV դարի վերջին Նիգերիայի տարածքում հայտնվել են պորտուգալացիները, իսկ XVI դարի կեսին՝ անգլիացիները: XIX դարի կեսից մինչև XX դարի սկիզբը Մեծ Բրիտանիան գաղութացրել է երկիրը: Նիգերիան անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի հոկտեմբերի 1-ին: 
Նիգերիան Աֆրիկայի ամենաշատ բնակչություն ունեցող և ամենախիտ բնակեցված երկիրն է: Կան տարբեր լեզուներով խոսող ավելի քան 250 ժողովուրդներ: Առավել մեծաթիվ են յուրուբաները, իգբոները, ֆուլբեները, հաուսաները: Բնակչության մոտ կեսը մահմեդականներ են, 1/3-ը՝ քրիստոնյաներ, մյուսները պահպանել են տեղական ավանդական հավատալիքները: 
Խոշոր քաղաքներն են Լագոսը, Աբուջան, Կանոն, Իբադանը, Կադունան, Պորտ Հարկուրտը: 1991 թ-ին երկրի մայրաքաղաքը Լագոսից տեղափոխվեց Աբուջա, որը գտնվում է երկրի աշխարհագրական կենտրոնում: 
Նիգերիայի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ: Մշակում են մանիոկ, յամս, բատատ, կորեկ, սորգո, եգիպտացորեն, ընդավորներ, շաքարեղեգ, բամբակենի, բանջարեղեն, բրինձ: 
Նիգերիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով, որի հիման վրա էլ զարգանում է լեռնահանքային ու վերամշակող արդյունաբերությունը: Նիգերիան պատկանում է նավթ (հանույթով առաջինն է Աֆրիկայում, յոթերորդը՝ աշխարհում) և բնական գազ արդյունահանող խոշոր երկրների թվին: Նավթի արդյունահանման ծավալը կտրուկ ավելացավ 1970-ական թվականներին՝ Նիգեր գետի դելտայի և Գվինեական ծոցի մայրցամաքային ծանծաղուտի հսկայական պաշարների յուրացման շնորհիվ: Կարևոր նշանակություն ունի կոլումբիտի (տալիս է համաշխարհային հանույթի 75 %-ը), անագի, քարածխի, վոլֆրամի և ոսկու արդյունահանումը: Վերամշակող արդյունաբերության  ավանդական ճյուղերից (սննդի, տեքստիլ, կաշվի) բացի, արագ զարգանում են նավթավերամշակումը, սև և գունավոր մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, քիմիական արդյունաբերությունը: Արտադրում են ավտոմեքենաներ, տրակտորներ, հեծանիվներ, կարի մեքենաներ, օծանելիք, դեղորայք: Տնտեսության կարևոր ճյուղ է փայտամշակումը: Բնափայտի մթերմամբ Նիգերիան աշխարհի առաջատար երկրներից է: 
Նիգերիայում լայնորեն տարածված են տնայնագործությունն ու արհեստները: Հմուտ վարպետների պատրաստած գործվածքները, կաշվե իրերը, փայտե և մետաղե արձանիկները, ոսկե և արծաթե զարդերն ու հուշանվերները հայտնի են նրա սահմաններից դուրս:
Ուշագրավ են Նիգերիայի ժողովուրդների ավանդական թատերական ներկայացումները, որոնց հիմքը կենցաղային և ծիսական պարերն են: