Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Մանագուա
Տարածքը՝ 
148 հզ. կմ2
Բնակչությունը՝ 
5,6 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝ 
կորդոբա
Բանաստեղծ Ռուբեն Դարիոյի թատրոնը Մանագուայում
Նիկարագուայի Հանրապետություն
Նիկարագուա պետությունը գտնվում է Կենտրոնական Ամերիկայում: Նրան են պատկանում նաև Կարիբյան ծովի մի շարք փոքր կղզիներ: Արևմուտքում ափերը ողողվում են Խաղաղ օվկիանոսի, արևելքում՝ Կարիբյան ծովի ջրերով: Ռելիեֆը բազմազան է. կենտրոնում և հյուսիսում  են գետահովիտներով մասնատված Կորդիլիերա Իսաբելա, Կորդիլիերա դե Դարիեն բարձրավանդակները և Ուապա լեռները, արևելյան մասը (Մոսկիտյան ափը) կուտակումային հարթավայր է: Խաղաղօվկիանոսյան ափին ձգվում է Էլ Վիեխո (1780 մ), Մոմոտոմբո (1258 մ), Օմետեպե (1556 մ) և այլ գործող հրաբուխների շարքը: Ընդերքում կան ոսկու, արծաթի, պղնձի, նիկելի, նավթի հանքավայրեր:
Հյուսիս-արևելքում կլիման խոնավ արևադարձային է, պասսատային, հարավ-արևմուտքում՝ մերձհասարակածային: 
Խոշոր գետերն են Ռիո Գրանդեն, Ռիո Էսկոնդիդոն, Կուկալայան, Ռիո Նեգրոն: Լճերից նշանավոր են Նիկարագուան և Մանագուան, որոնք միանում են Տիպիտապա գետով, իսկ Սան Խուան գետի հետ կազմում են Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներն իրար միացնող ջրային ուղին: Երկրի տարածքի գրեթե կեսը անտառածածկ է, տարածված կենդանիներն են լայնաքիթ կապիկը, մրջնակերը, շատ են կրծողները, սողունները, թռչունները:
Նիկարագուայի հնագույն բնակիչները եղել են հնդկացիներ (հիմնականում Մեքսիկայից եկած ացտեկներ ու տոլտեկներ), որոնց ցեղային առաջնորդներից մեկի՝ Նիկարաոյի անունով էլ կոչվել է երկիրը: 1502 թ-ին ափ են իջել առաջին իսպանացիները: 1522 թ-ից սկսվել է երկրի նվաճումը, և այն դարձել է իսպանական գաղութ՝ Լեոն կենտրոնով: XIX դարի կեսից Նիկարագուայում գերիշխանության համար պայքարել են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը: 1909 թ-ից, որոշ ընդհատումներով, ԱՄՆ-ը նվաճել է Նիկարագուայի տարածքը, որի դեմ պայքարի է դուրս եկել Ա. Սանդինոյի գլխավորած ջոկատը և ԱՄՆ-ին հարկադրել դուրս բերել իր զորքերը: 1934 թ-ին Ա. Սանդինոն դավադրաբար սպանվել է գեներալ Ա. Սոմոսայի հրամանով, որը շուտով դարձել է նախագահ, և երկրում հաստատվել է Սոմոսա ընտանիքի բռնապետությունը: 1970-ական թվականների 2-րդ կեսից ծավալված երկարատև պայքարի շնորհիվ Նիկարագուայի ժողովուրդը 1979 թ-ին ազատվեց Սոմոսաների բռնապետական ռեժիմից:
Երկրի բնակչության 85%-ը նիկարագուացիներն են, որոնք բնիկ հնդկացիների և վերաբնակիչների սերունդներն են: 
Խոշոր քաղաքներն են Մանագուան, Լեոնը, Գրանադան:
Նիկարագուան ագրարային երկիր է: Մշակում են բամբակենի, ծխախոտ, բրինձ, շաքարեղեգ, եգիպտացորեն, սրճենի: Կան տեքստիլ, կոշիկի, մետաղամշակման ոչ մեծ ձեռնարկություններ:
Նիկարագուայի հնդկացիների հնագույն մշակույթները կրել են Մեքսիկայի, Կոլումբիայի և Պանամայի քաղաքակրթությունների ազդեցությունը: Հայտնաբերվել են ժայռապատկերներ, քարե քանդակազարդ շրջանաձև սյուներ, արտահայտիչ դեմքերով արձաններ ու արձանիկներ և այլն, Մանագուան կառուցապատված է XX դարի ճարտարապետական կառույցներով: Ժողովրդական արվեստներից տարածված են փայտի փորագրությունը, խեցեգործությունը, ասեղնագործությունը: