Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Նեյրոնի կառուցվածքը
Մարդու նյարդային համակարգի սխեմային կառուցվածքը
Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են:
Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգի գործունեության հիմքում ընկած են ռեֆլեքսները: Ռեֆլեքսն արտաքին կամ ներքին միջավայրի գրգիռների հանդեպ օրգանիզմի պատասխան հակազդեցությունն է, որն իրականանում է կենտրոնական (գլխուղեղ, ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգերի միջոցով: Նյարդային ազդակի ճանապարհը՝  նյարդային ընկալիչից  (ռեցեպտոր) մինչև գործող օրգանի վերջավորությունները (էֆեկտոր), կոչվում է ռեֆլեքսային աղեղ: Գլխուղեղ հասնող և այնտեղից ստացվող բոլոր ազդանշանները հաղորդվում են նյարդերով՝ վայրկյանում 120 մ արագությամբ:
Նյարդային համակարգի գլխավոր օրգանը գլխուղեղն է. նա է վճիռներ կայացնում բոլոր հարցերի վերաբերյալ, հրամաններ արձակում և վերահսկում դրանց կատարումը: Գլխուղեղի մի բաժինը վարում է ձեռքերի աշխատանքը, մյուսը՝ քունը, երրորդը՝ տրամադրությունը, չորրորդը՝ մտքի աշխատանքը: Գլխուղեղի գլխավոր օգնականները զգայարաններն են. նրանք գլխուղեղին տեղեկություն են տալիս շրջապատի առարկաների, նրանց գույնի, շարժման, ջերմաստիճանի և այլ հատկությունների մասին: Բացի զգայարաններից, օրգանիզմի ներսում կան նաև զգացող բջիջներ, որոնք հաղորդում են, օրինակ, թե ի՞նչ դիրքում են ձեռքերը, սիրտն արա՞գ է բաբախում, թե՞ դանդաղ, դիմախաղի մկանունքն ապահովո՞ւմ է դեմքի անհրաժեշտ արտահայտությունը: Ուստի, երբ օրգաններում որևէ բան խաթարվում է, համապատասխան բջիջներն այդ մասին անմիջապես տեղեկացնում են գլխուղեղին:
Գլխուղեղին օգնում է ողնուղեղը: Ձեռքերի, ոտքերի, իրանի մկանները, ներքին օրգանները, կատարելով նրա հրամանները, ապահովում են օրգանիզմի ներդաշնակ աշխատանքը:
Իսկ ինչպիսի՞ խնդիրներ է լուծում ողնուղեղը: Օրինակ` երբ ձեռքը պատահաբար դիպչում է տաք արդուկին, մարդը չի հասցնում ցավ զգալ ու վախենալ, քանի որ ձեռքն ինքնիրեն արագ հետ է քաշվում: Դա տեղի է ունենում, որովհետև ձեռքի զգայուն բջիջներն ուժեղ ջերմություն են զգում և այդ մասին հաղորդում ողնուղեղին, որն  ակնթարթորեն կծկվելու հրաման է տալիս, և ձեռքն արագորեն հետ է քաշվում: Երբ ողնուղեղն այդ մասին հաղորդում է գլխուղեղին, մարդն սկսում է ցավ զգալ ու վախենալ:
Կենդանիների գլխուղեղն ավելի փոքր է ու ավելի թույլ զարգացած, ուստի կարող է միայն ավելի պարզ խնդիրներ լուծել: 
Այս ամենից պարզ է դառնում, թե ինչ մեծ դեր է խաղում նյարդային համակարգը, և որքան կարևոր է, որ այն առողջ լինի: Այդ առումով հատկապես նուրբ է գլխուղեղը, որովհետև գլխուղեղի ծոծրակային հատվածի վնասումից (հարվածից) կարող է խախտվել տեսողությունը, քունքի վնասվածքից՝ լսողությունը, ճակատի վնասվածքից՝ մտածողությունը և այլն: Ողնուղեղի վնասվածքից տուժում է ներքին օրգանների, ձեռքերի, մեջքի, ոտքերի աշխատանքը:
Նյարդային համակարգի խախտումներ առաջացնում են նաև կենսակերպի ռեժիմի բացակայությունը, քնի խանգարումները, հաճախակի կրկնվող ուժեղ հուզումներն ու տպավորությունները: Ուստի, շատ կարևոր է ժամանակին զբոսնելը, պարապելը, սնվելը, քնելն ու վեր կենալը: