Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Աստղառաջացումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ.
նախ` գազային միգամածության խտուցքներն ու փոշին սեփական ձգողության ազդեցությամբ ձգվում, կուտակվում են մի կենտրոնի շուրջը,
ապա` սեփական ձգողությունն ուժեղ սեղմում է գազի խտուցքը, և այն սկսում է տաքանալ:
Ոչ մեծ ամպերը սեղմվելիս շատ չեն տաքանում: Իսկ եթե ամպերը բավականաչափ մեծ են, ապա նրանց կենտրոնում ջերմաստիճանը բարձրանում է մինչև 10 մլն աստիճան:
Բարձր ջերմաստիճանում սկսվում է ջերմամիջուկային ռեակցիա, որի ընթացքում ջրածինը փոխարկվում է հելիումի, և արտազատվում է հսկայական քանակությամբ էներգիա: Աստղն այդ էներգիան  լույսի և ջերմության ձևով ճառագայթում է Տիեզերք:
Արեգակի նման միջին չափի  աստղերի միջուկում առաջացող ջերմությունը ձգտում է գազը դուրս մղել աստղի սահմաններից, բայց ներքին ձգողության ուժը դա թույլ չի տալիս, և ստեղծվում է որոշակի հավասարակշռություն, ինչի արդյունքում աստղերը միլիարդավոր տարիներ ապրում և հավասարաչափ փայլատակում են:
Միջին չափի աստղերում 10 մլրդ տարի անց միջուկի ամբողջ ջրածինը կսպառվի, միջուկն ավելի կսեղմվի և կսկսի հելիում այրել: Դրան կհաջորդի Կարմիր հսկայի առաջացումը, և աստղը կսկսի աստիճանաբար սառչել:
Մութ, անամպ երկնքում աստղերը երևում են փոքրիկ, թրթռացող կրակների նման: Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած գազի հսկա գունդ է և բաղկացած է հիմնականում ջրածնից ու հելիումից: Աստղագետների դիտումների համար Տիեզերքի մատչելի մասում նյութի մեծ մասը հավաքված է աստղերում, որոնք կազմում են գալակտիկաների հիմնական «բնակչությունը»: Գալակտիկան կազմված է միլիարդավոր աստղերի ամբողջությունից, գազից ու փոշուց, որոնք գտնվում են տարածության նույն գոտում և պտտվում են ընդհանուր կենտրոնի շուրջը: Մեր Գալակտիկայում կա շուրջ 100 մլրդ աստղ: Արեգակը նույնպես աստղ է, իսկ աստղերը Արեգակից թույլ են լուսարձակում, որովհետև մեզանից շատ ավելի հեռու են, քան Արեգակը: Նույնիսկ մեզ ամենամոտ աստղից լույսը մեզ է հասնում տարիների ընթացքում: Երկրից մենք աստղերին ենք նայում անընդհատ շարժման մեջ գտնվող օդի շերտի միջով, այդ պատճառով աստղերի լույսը մեզ թվում է անկայուն, և գիշերային երկնքում աստղերն ասես թարթում են:
Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված ու շիկացած են, իսկ ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների: Այդպիսի պայմաններում աստղի կենտրոնում ջրածին գազի մասնիկներն անընդհատ բախվում են միմյանց, և առաջանում է վիթխարի քանակությամբ միջուկային էներգիա: Նման շարժընթացներն անվանում են միջուկային ռեակցիաներ, որի ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների, և աստղերը վառ լուսարձակում են: 
Այսպես, օրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», յուրաքանչյուր վայրկյանում իր զանգվածից կորցնում է 4 մլն տ: Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման: Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ. ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից:
Տիեզերական տարածության մեջ աստղերը շարժվում են վիթխարի արագությամբ, սակայն մեզ դրանք թվում են անշարժ. դա նույնպես մեզանից աստղերի անհավանականորեն հեռու գտնվելու արդյունք է: 
Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից: Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին. դրանք կոչվում են հսկաներ: Վիթխարի չափեր ունեն Կարմիր հսկաները: Օրիոնի համաստեղության Բետելհեյզե վառ կարմիր աստղը, օրինակ, իր չափերով 500 անգամ գերազանցում է Արեգակին: 
 Բայց կան նաև թզուկ աստղեր, որոնք փոքր են նույնիսկ Երկրից: Սպիտակ թզուկների տրամագիծը ավելի քան 100 անգամ փոքր է Արեգակի տրամագծից:
Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն: Նրանց մակերևույթի ջերմաստիճանը 10–100հզ.օC է: Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2–3հզ. օC: Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին. նրա մակերևույթի ջերմաստիճանը 6000օC է:
1997 թ-ին գիտնականները մեր Գալակտիկայում հայտնաբերեցին մի նոր աստղ, որն առայժմ հայտնի ամենախոշոր աստղն է: Այն ավելի քան 100 հզ. անգամ մեծ է Արեգակից: Եթե այդ աստղը գտնվեր մեր Արեգակնային համակարգի կենտրոնում, այն կկլաներ այդ համակարգի առաջին 4 մոլորակները՝ Մարսը ներառյալ: Երկրից այդ աստղը չի երևում, որովհետև ծածկված է գազից ու փոշուց կազմված միգամածությամբ:
Մութ գիշերներին երկնքում անզեն աչքով կարելի է տեսնել մինչև 5780 աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով հաշվվում են միլիոնավոր աստղեր: Երկնակամարում դիտվող ամենապայծառ աստղերը Հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում՝ դրանք անվանելով կենդանիների կամ առասպելական անուններով (Մեծ Արջ, Կասիոպեա, Եզնարած և այլն): Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են, և մի¬ևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել:
Հայտնի են նաև բազմակի աստղեր, որոնք կազմված են 2 և ավելի աստղերից: Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ և աստղակույտեր՝ հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ:
Որոշ աստղեր ժամանակի ընթացքում փոխում են իրենց պայծառությունը. դրանց անվանում են փոփոխական աստղեր:
Երբեմն տեղի են ունենում առանձին աստղերի բռնկումներ, և այդ ժամանակ նախկինում անտեսանելի աստղը հանկարծ մի քանի ժամում բռնկում է ու դառնում տեսանելի (երբեմն՝ նույնիսկ ցերեկը): Այդպիսի աստղերը կոչվում են նոր կամ գերնոր աստղեր: Ենթադրվում է, որ դրանց մի մասը բռնկումից հետո կտրուկ սեղմվում է ու դառնում ավելի փոքր և չափազանց խիտ: Այդ աստղերի տրամագիծը մոտ 10 կմ է, բայց դրանց նյութն այնքան խիտ է, որ քորոցի գլխիկի մեծության գնդիկը կկշռեր մոտ 100 հզ. տ:
Աստղերի աշխարհը շատ բազմազան է, և մենք նրա մասին դեռ քիչ բան գիտենք:

Աստղերի ծնունդն ու մահը
Աստղեր առաջանում են մշտապես: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո, նրա ջերմաստիճանն ու ճնշումն այնքան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը` ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ «հսկայական ամպում»: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: 
Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:
Արեգակի տարիքը հաշվվում է մոտ 5 մլրդ տարի, որը նրա կյանքի ճանապարհի միայն կեսն է: Հեռավոր ապագայում Արեգակը կվերածվի Կարմիր հսկայի և կկլանի իրեն ավելի մոտ գտնվող մոլորակները: Այնուհետև այն կսկսի սեղմվել ու փոքրանալ այնքան ժամանակ, մինչև որ նրա ողջ զանգվածը կպարփակվի Երկրի չափեր ունեցող մի գնդի մեջ: Այդ ժամանակ Արեգակը կվերածվի Սպիտակ թզուկի և հանդարտ կմարի:
Արեգակից զգալիորեն ավելի մեծ զանգվածով աստղերն իրենց գոյությունն ավարտում են վիթխարի պայթյունով և վերածվում գերնոր աստղի: Վերջինս մի քանի օրվա ընթացքում ճառագայթում է միլիոն անգամ ավելի շատ լույս, քան Արեգակը: Վերջին 1000 տարում գրանցվել է ընդամենը 3 գերնոր աստղերի բռնկում, վերջինը` 1987 թ-ին` Մագելանի ամպ գալակտիկայում:

Կրկնակի աստղեր
Արեգակը միակի աստղ է: Կան նաև իրար շատ մոտ գտնվող աստղեր: Աստղերի այդպիսի զույգերը կոչվում են կրկնակի աստղեր: Ձգողության ուժը դրանց պահում է համատեղ, և աստղերը պտտվում են մեկը մյուսի շուրջը, ինչպես մոլորակները՝ Արեգակի շուրջը: Երբեմն կրկնակի աստղերից մեկն անցնում է անմիջականորեն մյուսի առջևով (եթե դրանք դիտենք Երկրից)՝ ծածկելով նրանից ճառագայթվող լույսի մի մասը, և արդյունքում մի կարճ ժամանակ կրկնակի աստղը երևում է նվազ պայծառ: Երկնքում երևացող ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, կրկնակի աստղ է:

Բաբախիչներ (պուլսարներ)
Երբ հայտնվում է գերնոր աստղը, պայթյունից հետո մնացած աստղանյութի ներքին մասը՝ մնացուկը, փոխարկվում է ռադիոալիքներ ճառագայթող աստղի՝ այսպես կոչված բաբախիչի կամ պուլսարի, որոնք ճառագայթում են ռադիոազդանշաններ՝ արագ, կարճ ռադիոիմպուլսների շարքի ձևով: Բաբախիչներն առաջին անգամ հայտնաբերել են 1967 թ-ին Քեմբրիջի համալսարանի (Անգլիա) ռադիոաստղագետները: Ամենահայտնի բաբախիչը գտնվում է Խեցգետնի միգամածության կենտրոնական մասում՝ Ցուլի համաստեղությունում. այն յուրաքանչյուր վայրկյանում ճառագայթում է 30 ռադիոիմպուլս: Դրանք իրենց բնույթով նեյտրոնային աստղեր են:
    
Աստղերի անունները

Բազմաթիվ վառ աստղեր ունեն իրենց անունները: Դրանց մեծամասնությանն անուններ են տվել մեզանից դեռ շատ դարեր առաջ ապրած արաբ աստղագետները: Արաբական անվանումները հաճախ սկսում են Ալ նախդիրով. օրինակ` Ալթաիր, Ալդեբարան, Ալգոլ: Աստղերի որոշ անվանումներ մեզ են հասել հունարենից կամ լատիներենից. օրինակ՝ Կաստոր և Պոլուքս աստղային երկվորյակները՝ Երկվորյակներ համաստեղությունում: Հաճախ աստղերն անվանում են նաև տվյալ համաստեղության անվանն ավելացնելով հունական տառեր, օրինակ՝ Ալֆա Կենտավրոսը, որը մեզ ամենամոտ (Արեգակից հետո) վառ աստղն է: Ավելի թույլ աստղերը հատուկ անուններ չունեն և հայտնի են աստղացուցակներում (կատալոգներ) գրանցման համարներով: