Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Նուշ
Նշենին վարդազգիների ընտանիքի ծառ կամ թուփ է: Հայտնի է նշենու 40 տեսակ՝ տարածված Առաջավոր, Միջին և Հարավարևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայի հարավ-արևմուտքում և Կենտրոնական Ամերիկայի հյուսիս-արևմուտքում: Վայրի տեսակներն աճում են Միջին Ասիայի, Այսրկովկասի չոր լեռնային և տափաստանային շրջաններում: ՀՀ-ում հայտնի է նշենու 3 տեսակ՝ Ֆենցլի, նաիրյան և սովորական: Հանդիպում է Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում: Աճում է չոր, քարքարոտ վայրերում, ժայռոտ լանջերին և այլուր: Սովորական նշենին տարածված է նաև մշակության մեջ՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում:
Նշենին չորադիմացկուն ծառ է կամ թուփ, բարձրությունը՝ 3–6 մ: Տերևները հերթադիր են, նշտարաձև, հարթ, կաշեկերպ: Ծաղիկները խոշոր են, սպիտակ կամ վարդագույն: Պտուղը կիսաչոր պատյանով կորիզապտուղ է: Սերմը (միջուկը) լինում է քաղցր կամ դառը՝ պայմանավորված ամիգդալին գլիկոզիդի առկայությամբ (մինչև 4%): Չոր միջուկը պարունակում է ճարպեր՝ 54%, ազոտային նյութեր՝ 21%, ոչ ազոտային նյութեր՝ 13%, և այլն: Քաղցր միջուկն (նուշը) օգտագործվում է թարմ, հրուշակեղենի արտադրության և բժշկության մեջ, յուղ ստանալու համար, կեղևը՝ գինու-կոնյակի արտադրությունում, բնափայտը՝ ատաղձագործության մեջ: Նշենու տնկարկներն օգտագործվում են սարալանջերի հողերն էրոզիայից պաշտպանելու նպատակով:
Նաիրյան նշենին Այսրկովկասի հարավի բնաշխարհիկ է: ՀՀ-ում հանդիպում է Սյունիքի մարզում: Ծաղիկները խոշոր են, կարմրավուն: Ծաղկում է մինչև տերևների հայտնվելը՝ վաղ գարնանը, և գարնան ավետաբերներից է: 
Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: