Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Շաքարները բուսական և կենդանական ծագում ունեցող բյուրեղական քաղցրահամ նյութեր են: Պարունակում են ածխածին, ջրածին և թթվածին տարրերը և պատկանում են ածխաջրերի դասին: Օրգանիզմը շաքարներից ստանում է էներգիա, որն ապահովում է նրա բոլոր կենսական շարժընթացները: 
Շաքարներն օրգանիզմ են մտնում սննդի միջոցով: Առավել տարածված է սախարոզը, որի կենցաղային անվանումն է շաքար: Այն ստանում են շաքարեղեգից և շաքարի ճակնդեղից: Թողարկվում է բյուրեղանման շաքարավազի և շաքար-ռաֆինադի (կտորների, ռաֆինացված շաքարավազի, շաքարի փոշու) ձևով: Սննդի մեջ անմիջական սպառումից բացի, շաքարը նաև որպես հումք է օգտագործվում սննդարդյունաբերության մեջ: 
Քանի որ որոշ հիվանդությունների, մասնավորապես` սիրտանոթային համակարգի, ինչպես նաև ատամների ոսկրափուտի աճը կապված է մեծ քանակությամբ շաքարի օգտագործման հետ, խորհուրդ է տրվում շաքարը փոխարինել այլ նյութերով կամ սահմանափակել օգտագործումը: Մեծ քանակությամբ շաքարի մշտական օգտագործումը հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի ինսուլինային ապարատի գերգրգռման և կարող է շաքարախտի առաջացման պատճառ դառնալ: Ուստի, նպատակահարմար է, որ նույնիսկ առողջ մարդիկ, ովքեր  ֆիզիկական աշխատանք չեն կատարում կամ չեն զբաղվում սպորտով, օրական օգտագործեն 50–100 գ-ից ոչ ավելի շաքար՝ ներառյալ քաղցր մթերքներում և կերակրատեսակներում (կոնֆետներ, մուրաբաներ, ջեմեր, կոմպոտներ և այլն) պարունակվողը: Տարիքի հետ շաքարի օգտագործումն անհրաժեշտ է սահմանափակել:
Շաքարախտի և ճարպակալման դեպքերում շաքարի քանակը սննդի օրաբաժնում խիստ պակասեցվում է կամ լրիվ հանվում, իսկ սննդին քաղցր համ տալու համար օգտագործում են սինթետիկ փոխարինիչներ՝ սախարին, քսիլիտ, սորբիտ և այլն, սակայն դրանց մշտական օգտագործումը նույնպես ցանկալի չէ օրգանիզմի համար:
  • Շաքարի արդյունաբերական արտադրությունն սկսվել է XVI դարում՝ Հնդկաստանում: XIX դարի սկզբին Ռուսաստանում և Գերմանիայում նույնպես կառուցվել են ճակնդեղից շաքարի ստացման գործարաններ: Ներկայումս ամբողջ աշխարհում արտադրվող շաքարի գրեթե կեսն ստանում են ճակնդեղից: 
  • Բնական շաքարներ են նաև խաղողաշաքարը (գլյուկոզ), պտղաշաքարը (ֆրուկտոզ), կաթնաշաքարը (լակտոզ), ածիկաշաքարը (մալտոզ):