Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սպիտակ շնաձուկ
Մուրճ շնաձուկ
Էլեկտրական կատվաձուկ
Մանտա կատվաձուկ
Ծովաղվես կատվաձուկ
Շնաձկները և կատվաձկները ձկների յուրատեսակ խումբ են կազմում, որի հիմնական տարբերիչ հատկանիշը աճառային կմախքն է:
Շնաձկները պատկանում են թերթախռիկավորների ենթադասի ձկների վերնակարգին: Հայտնի է 20 ընտանիք, մոտ 250 տեսակ: Հիմնականում տարածված են արևադարձային և հեռավորարևելյան ծովերում: Ունեն իլիկաձև մարմին. երկարությունը 0,5 մ-ից (սև ծակող շնաձուկ) 20 մ է (հսկա շնաձուկ), լողափամփուշտ չունեն: Նրանց հիմնական տարբերիչ հատկանիշն աճառային կմախքն է: Աճառից են կազմված նաև մեծ ականջներն ու քիթը:
Ձկնորսներն ու ծովայինները հաճախ են սարսափով արտասանում շնաձկան անունը, որովհետև նրանք խրտնեցնում ու ոչնչացնում են ձկներին, պատառոտում ձկնորսական ցանցերը, երբեմն էլ հարձակվում մարդկանց վրա: Շնաձկան գլխի ստորին մասում տեղավորված լայնական նեղ ճեղքի նմանվող երախում կա սուր ատամների (մինչև 3000 հատ) մի քանի շարք: Երբ ատամներից մեկն ընկնում է, մյուս շարքի նոր ատամը շարժվում է առաջ և փոխարինում նախկինին: Շատ շնաձկների մաշկը պատված է սուր փշեր ունեցող թեփուկներով, և երբեմն ժամում 40 կմ արագությամբ լողացող շնաձկան թեթև հպումն անգամ լուրջ վերքեր է հասցնում:
Շնաձկների մեծ մասը գիշատիչ է, նրանք սնվում են կենդանի կերով: Հսկա շնաձուկը սնվում է պլանկտոնով, ցլիկաձկները՝ փափկամարմիններով, սպիտակ կամ «մարդակեր» գիշատիչ շնաձուկը`  ձկներով, իսկ առավել խոշորները՝ փոկերով ու դելֆիններով:
Շնաձկները միմյանցից տարբերվում են չափերով և արտաքին տեսքով: Խիստ արտասովոր տեսք ունի մուրճ շնաձուկը, որին այդպես են անվանել հսկա մուրճի նմանվող գլխի պատճառով: Անսովոր է նաև սղոցաքիթը, որի երկարությունն ընդամենը 1–2 մ է, բայց շատ սպառնալից տեսք ունի: Նրա գլխի առջևի ոսկրային, կողքերին սուր փշերով ելուստը իրոք սղոցի է նման: Շնաձկների տեսողությունն ու լսողությունը թույլ են զարգացած, սակայն ունեն հրաշալի հոտառություն, որի շնորհիվ արագ գտնում են որսը: Նրանք ընկալում են նաև ջրի չնչին տատանումները, զգում նաև էլեկտրական ազդակները. ըստ երևույթին՝ որսին հետապնդում են նրա մարմնից հաղորդվող էլեկտրական ազդակների օգնությամբ:
Շնաձկները դնում են խոշոր, մաշկաթաղանթով պատված ձկնկիթ կամ էլ կենդանի ձագեր ծնում:
Շնաձկների միսն օգտագործվում է սննդի մեջ, լյարդից ստանում են յուղ, կմախքից՝ սոսինձ:
Սղոցաքիթ շնաձուկ
   Կատվաձկները
պատկանում են շնաձկնանմանների կարգի ձկների ենթակարգին: Ապրում են ծովի հատակին: Նրանց մարմինն ու գլուխը մեջքափորային ուղղությամբ տափակացած են, որոշ տեսակներինը միաձուլվել են կրծքային լողակների հետ և առաջացրել սկավառակ: Մաշկը թեփուկազուրկ է կամ փշածածկ: Կատվաձկները դանդաղ են լողում՝ ժամանակ առ ժամանակ թափահարելով մարմնի և գլխի կողքերին գտնվող մեծ լողակները: Նրանց պոչը երկար է ու բարակ, իսկ աչքերը տեղադրված են գլխի գագաթին: Փշապոչ կատվաձկների պոչի վրա կան թունավոր փշեր, որոնք թշնամիներից պաշտպանվելու միջոց են: Էլեկտրական կատվաձկները կարող են արտադրել էլեկտրական լիցքեր, որոնց օգնությամբ նրանք խլացնում են իրենց զոհին:
  • Շնաձկների մեծամասնությունը դնում է մի քանի ձու, որոնք գտնվում են պաշտպանիչ եղջերային ցանցատոպրակում (այսպես կոչված «ջրահարսի զամբյուղիկում»). այդպիսի դատարկ  ցանցատոպրակներ կարելի է գտնել ծովերի մերձափնյա մասերում:
  • Շնաձկների և կատվաձկների մաշկը ծածկված է ատամներ հիշեցնող հազարավոր գոյացություններով (այսպես կոչված մաշկային ատամներով): Նրանց սուր ծայրերը հետ են ուղղված: Խոշոր ատամնավոր թիթեղները կատարում են հուսալի պաշտպանական զրահի դեր: